«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ   ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-453-24.01.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով  (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այդպիսով վերացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված դրույթների հետ հակասությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 21-ի Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերց­մամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որտեղ ներառված էր նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (Կ-29214-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2 ամբ.): Վերջինիս 4-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել գործող օրենքի՝

1) 87-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն վարչական շրջանի ղեկավարի հայեցողական պաշտոնը փոխարինվել է համայնքային վարչական պաշտոնով.

2) 102-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հայեցողական պաշտոնը փոխարինվել է համայնքային վարչական պաշտոնով՝

համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին:

Ուստի նախագծով առաջարկվող փոփոխության և առհասարակ նախագծի հետագա շրջանառության անհրաժեշտությունը բացակայում է: