«ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՀԱՐԿԱՅԻՆ   ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ (Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ  ԿԱՌԱ­ՎԱ­ՐՈՒ­­ԹՅԱՆ  ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ, հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսու­­հետ՝ ՀԴՄ) աշխատանքի ընթացքում անսար­քու­թյուն հայտնաբերելիս, պատաս­խա­նատու անձը պար­տավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին տեղե­կաց­նել իրավասու ղեկավար անձին։ Իրա­­վասու ղեկա­վար անձը հայտն ստանալուց հետո տեխ­­նի­կա­կան սպասարկում իրակա­նաց­նող իրա­վա­բա­նա­կան անձին կամ անհատ ձեռ­նար­կա­­տի­րոջը տեղեկացնում է ՀԴՄ-ի անսար­քության մասին։ Նշված սուբյեկտները դիմումատուի հայտի հիման վրա՝ իրավասու ղեկավար անձի կող­­մից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղե­կա­նալուց հետո առա­վե­լա­գույնը 24 ժամվա ընթաց­­քում ստուգում են անսարք ՀԴՄ-ն և անհրա­ժեշտության դեպքում կազմում են անսարք լինելու մասին ակտ։ Վերանորոգման աշխա­տանքների ամբողջ ընթացքում սպա­սարկում իրա­կա­նաց­նող սուբյեկտը ՀԴՄ կիրառողի պահանջով տվյալ աշխատան­քա­յին օրվա ընթացքում ժամա­­նա­կա­վոր օգտա­գործ­ման համար վերջի­նիս տրամադրում է ՀԴՄ սարք։ Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխա­­րինելը ՀԴՄ-ների պարտադիր կիրառ­մամբ գործարքներ կատարելն արգել­­վում է։

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավոր­վում է այն հանգամանքով, որ գործնականում տնտեսա­վա­րող սուբյեկտները հաճախ ՀԴՄ-ների տեխ­նիկական անսարքության հետևանքով խնդիր­ներ են ունենում, իսկ գոր­ծող օրենս­դրու­թյունը հստակ չի սահմանում անսարքության պատճառով տվյալ ժամանա­կահատվածում շահա­գործվող ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամա­դրման հստակ ժամ­կետ­ներ։

Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նույն նախագիծը հեղինակի կողմից արդեն իսկ մեկ անգամ ներկայացվել է Հայաստանի Հանրա­պետության կառա­վարություն՝ քննարկման, և Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը, ինչպես պատգամավորի նախորդ նախաձեռնության դեպքում, այնպես էլ՝ այժմ ունի հետևյալ դիտարկումը:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նշված որոշմամբ սահմանված կար­գավորումները սահմանել Հայաստանի Հանրա­պետության հարկային օրենսգրքով     այսու­հետ՝ օրենսգիրք՝ միաժա­մա­նակ կիրառելով որոշ ժամանակային սահ­մանա­փակումներ:

Հայտնում ենք, որ նշված հարաբերություններն օրենսգրքով կար­գա­վորելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներ­կա­յացվող տեխ­նի­կա­կան պահանջ­­ները, ՀԴՄ-ն հարկային մարմ­նում գրանցելու և գրանցումից հանելու կարգը, ՀԴՄ-ի կիրա­ռման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը: Բացի դրանից, գտնում ենք, որ օրենսգրքով պետք է սահմանվեն հարաբերությունները կարգավորող հիմնական դրույթ­ները, իսկ ընթացակարգային հար­ցերը պետք է կար­գա­վորվեն ենթաօրենսդրական ակտե­րով. հակառակ պարագայում կստացվի այնպես, որ Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշումներով կար­գավորված հարաբե­րու­թյունների մեծ մասը պետք է սահմանվի օրենսգրքով, ինչն ակնհայտ է, որ բացա­տրություն չունի:

Շարադրվածով պայմանավորված՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմ­բերի 5-ի N 1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 130-Ն որոշումը: Մասնավորապես, նշված որոշմամբ սահմանվել է, որ՝

1)ՀԴՄ-ի անսարքության մասին սպասարկման կենտրոնին տեղեկացվում է առավելա­գույնը 3 ժամվա ընթացքում.

2)սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկա­վարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու մասին ակտ.

3)ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամա­նա­կավոր օգտագործման ՀԴՄ՝ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակա­հատ­վածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:

Հաշվի առնելով շարադրվածը՝ հայտնում ենք, որ խնդրո առարկա հարաբե­րու­թյուն­ներն արդեն իսկ կարգավորվում են Հայաստանի Հանրա­պետության կառավարու­թյան 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­­կանի հոկտեմ­բերի 5-ի N 1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատա­­րելու մասին» N 130-Ն որոշմամբ, հետևաբար, օրենքի ընդուն­­ման անհրա­ժեշտությունը բացակայում է։ Ուստի, առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախա­գծի հետագա քննար­կումներից: