ԱՌԱՋԱՐԿ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-297-25.09.2019,17.01.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ

 

Առաջարկում եմ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի     1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 15.1-ին կետ.

«15.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.

Քաղվածքում ներկայացվում են նաեւ էլեկտրական  էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները.»։»