ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-367 14.11.2019,16.01.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը. 

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածում «քաղաքապետը» բառից հետո լրացվող նոր պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:»:

Հարկ ենք համարում նաև նշել, որ արտաքին գովազդ կամ այլ հայտարարություններ տեղադրելու փաստի առկայության պարագայում գործնականում խնդրահարույց է լինելու իրավախախտման սուբյեկտին բացահայտելու հարցը՝ մասնավորապես նկատի ունենալով, որ արտաքին գովազդ կամ այլ  հայտարարությունները կարող են տեղադրվել նաև գովազդատու չհանդիսացող այլ անձանց կողմից:  
         

   ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ