ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Գալստյան

  
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-381-19.11.2019,15.01.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.  Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Թերությունների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:»:

Կարծում ենք անորոշ է «թերություններ» կատեգորիան։ Բացի դրանից, նույնիսկ մեխանիկական թերությունների դեպքում ստորագրությունը պետք է ճանաչվի ոչ վավերական, և չպետք է այն վերացնելու լրացուցիչ ժամկետ տրամադրվի։

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ