«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ 

 «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացում կա­տա­­­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա­գծի (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) (այսուհետ՝ նախագիծ)  1-ին հոդվածով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23-րդ հոդվածում, որպես աշխատանքի թույտվություն ստանալու բացառություն, լրացնել հետևյալ բովանդա­կու­թյամբ նոր՝ «ժզ» կետով.

«ժզ. Ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրո­ֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ և միաժամանակ պատ­րաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաև՝ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:»:

Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները: Ի կատարումն նշված օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N  493-Ն որոշմամբ սահմանվել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնա­գետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխա­տելու իրա­վունք տվող մասնագիտությունների ցանկը:

Հարկ է նշել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է: Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթ­ներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգել­վում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահ­մանելը` բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։

Գտնում ենք, որ նախագծով ներկայացված ձևակերպմամբ՝ արտոնություն սահ­մանելով ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի մարզիկների համար, խտրական վերա­բեր­մունք կարող է առաջանալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում աշխատելու հրա­վիրված այլ մարզաձևերի (բասկետբոլ, վոլեյբոլ, գեղասահք, բռնցքամարտ և այլն)  մար­զիկների, այլ նաև այլ օտարերկրացիների նկատմամբ, քանի որ, համա­ձայն նախագծի, բարձր որակավորում ունենալու պահանջ ֆուտբոլիստների համար չի սահմանվում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բարձրացված խնդիրներին միասնական և համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության տարած­քային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն) կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հունվար - սեպտեմբեր ամիս­ների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող նորմատիվ իրա­վական փաստաթղթերում (այդ թվում նաև՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում) կատարել մի շարք փոփոխություններ։ Այս կապակցու­թյամբ միգրացիոն ծառայությունն արդեն իսկ անցկացրել է հանդիպումներ տարբեր ոլորտների՝ բիզնեսի, բարձրագույն կրթական հաստատությունների և այլն, ներկայացու­ցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտային առանձնահատկությունները և այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչներին աշխատանքի թույլտվություն ստա­նալու պահանջից ազատելու և նրանց բացառությունների ցանկում ընդգրկելու վերա­բերյալ հարցեր։

Այնուամենայնիվ, մինչև միգրացիոն ծառայության կողմից մշակված նախագծով նախատեսված փոփոխությունների իրականացումը, Հայաստանի Հանրապետու­թյան կառա­վարությունը նպատակահարմար է համարում առաջարկվող կարգավորմամբ և ներկա փուլում նախագծին ընթացք տալու  հնարավորությունը։

Միաժամանակ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «կնքել» բառը փոխարինել «կնքում են» բառերով, իսկ «. կամ ունեն սիրողական կարգավիճակ» և «պատրաստվում են» բառերը հանել:

Հայտնում ենք նաև, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 23-րդ հոդվածում արդեն իսկ առկա է «ժզ» կետ, որը լրացվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-199-Ն օրենքով: