Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

Նարեկ Զեյնալյան

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Կ-336-30.10.2019-ԱՍ-011/2) 

Նախագծի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ։

«Եթե մինչև 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական  կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության  զինվորական  կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է  զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է).

1)       2019 թվականի հուլիսի 16-ից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացում,

2)      դիմելու օրվանից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 տարի  հետո։»։

Առաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան լրացում:

 

Ընդունվել է: