ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

0010 ք. Երևան, Կառավարական տուն 1

 02/05.6/50895-2019

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21‑ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Խ-270-05.09.2019,21.10.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

 Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև 2019 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ ՀՕ-68-Ն օրենքի խնդրո առարկա հոդվածը նույնպես ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1‑ից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված կանոնները պահպանելու տեսանկյունից առաջարկում ենք՝

  1. կամ սահմանել, որ քննարկման ներկայացված նախագիծն ուժի մեջ է մտնում մինչև 2020 թվականի հունվարի 1-ը (հաշվի առնելով այն, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարելու հնարավորություն նախատեսված է),
  2. կամ սահմանել, որ առաջարկվող փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 2-ից՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները կատարելով ՀՀ հարկային օրենսգրքի հիմնական տեքստում՝ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում և համապատասխանաբար փոխելով նախագծի անվանումը,
  3. նախագծի Հոդված 1-ում «ավելացնել «Երևան քաղաքի վարչական սահմաններում …»» բառերի փոխարեն լրացնել «լրացնել «Երևան քաղաքի վարչական սահմաններում …» բառերով» բառերով:

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ