ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 00010 ք. Երևան, Կառավարական տուն 1

 02/05.1/50374-2019

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 ՊԱՐՈՆՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
          

Հարգելի պարոն Գալստյան        

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաս­տատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:  

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում նշել, որ՝

Սևանա լճից ջրառն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` ոռոգման նպատակով` Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածքների ոռոգ­ման ջրառաջարկի դեֆիցիտի մեղմման նպատակով: Այդ հողատարածքներում ջրառա­ջարկի բաղադրիչները (Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվությունը, Հրազդան գետի ազատ հոսքը, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը (ծախ­սատար մեխանիկական ջրարտադրությամբ)՝ կախված եղանակային պայմաններից, հիմնականում չեն բավականացնում ջրապահանջի բավարարմանը: Խնդիրն ավելի է սրվում սակավաջուր և երաշտ տարիներին: Արարատյան դաշտի և հարակից նախա­լեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսական տարածքներում հողագործության արդ­յունքը մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարմամբ: Ուստի, ջրառա­ջարկի նշված բաղադրիչներից բացի այլ ջրաղբյուրներ չլինելու պայմաններում դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելն այլընտրանք չի ունենում` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից:                  

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության ան­հրա­ժեշտությունն առաջանում է Սևանա լճից օրենքով սահմանված մինչև 170 մլն մ3 չափա­քանակից ավելի ջրառ իրականացնելու բացառիկ դեպքերում` սակավաջրության պայման­ներում` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նույն օրենքում փոփոխու­թյան նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկ­մանը: Դրան նախորդում են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտի մասնա­գետների հետ բազմակողմանի քննարկումները, ջրապահանջի և լճից լրացուցիչ ջրառի հաշվարկված ծավալների համաձայնեցումները, հասարակական լսումները:   

Ուստի, լրացուցիչ ջրառի իրականացումը հնարավոր է գործադիր և օրենսդիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ` միայն օրենքով, տվյալ «գյուղատնտե-սական տարվա» ձախողում թույլ չտալու և գյուղատնտեսական արդյունքներով պայ­մա­նա­վորված՝ պետական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով: Հակառակ դեպքում իմաստազրկվում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատես­ված բացառության անհրաժեշտությունը:              

Այդուհանդերձ, հարկ է նշել նաև, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերա-կանգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի» 6.1-ին կետի առաջին պարբերության թե գործող նորմի, և թե նախագծով առաջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարությունը «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկ­մանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ: Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշ­տու­թյունը բավարար հիմնավորված չէ:             
                             
          Հարգանքով՝                        ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ