«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է նվազեցնել հանրային ծառայության բնագավառում խորհրդականի պաշ­տոն զբաղեցնելու տարիքային ցենզը՝ այն 30 տարեկանից դարձնելով 25 տարեկան՝ ելնելով այդ հայեցողական պաշտոնն առավել լայն շրջանակի արհեստավարժ անձանց համար հասանելի դարձնելու և նրանց ներուժը պետական կառավարման տարբեր ոլորտներում արդյունավետորեն օգտագործելու անհրաժեշտությունից:

Նախագծով առաջարկվող կարգավորումն ընդհանուր առմամբ ընդունելի է:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարու­թյան կողմից մշակված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայու­թյան մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտա­մեն­տում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Պրոբա­ցիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքների նախագծերի փաթեթով  ևս նախատեսվել է նույնաբովանդակ կարգա­վորում:

Ավելին, նշված նախագծով, բացի հանրային ծառայության ոլորտում խորհրդականի հայե­ցողա­կան պաշտոն զբաղեցնող անձանց տարիքային ցենզի նվազեցումից, հանվել է նաև հանրային ծառայության կամ աշխատանքային ստաժ ունենալու պահանջը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայու­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը (Կ-292-23.09.2019-ՊԻ-011/0):

Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է  նախագծով ներկայացված առաջարկությանն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-292-23.09.2019-ՊԻ-011/0) շրջանակներում:

Այնուամենայնիվ, կարգավորումը դրական է և  քննարկվելու դեպքում խնդրում ենք հանել նաև հանրային ծառայության կամ աշխատանքային ստաժ ունենալու պահանջը: