ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-181-06.06.2019-ԱՍ-011/0)

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

<<Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած  ճանաչել 3-րդ մասի 2-րդ կետը.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 1.1-ին կետով.

<<1.1. Օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.>>.

3) լրացնել  հետևյալ բովանդակությամբ  2.1-ին մասով .

<<2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:>>:

Ընդունվեց

Ընդունվեց