ԱՌԱՋԱՐԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-255-13.08.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում՝

 

1) ավելացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի           ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային մարմին» բառերից հետո լրացնել «, իսկ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 54-րդ կետով սահմանված հարկային արտոնության մասով մաքսային մարմին» բառերով»:

 

2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.

«54) ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող մինչև չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը:»»:

 

3) ավելացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.

«8) 2020 թվականին ավելացված արժեքի հարկ վճարող համարված այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականին ներմուծել են ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող մինչև չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ և օգտվել Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 54-րդ կետով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունից:

Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում սույն կետում նշված այն կազմակերպությունների վրա, որոնք որպես ավելացված արժեքի հարկ վճարողներ նախորդ հարկային տարվա ընթացքում օտարել են սույն կետում նշված տրանսպորտային միջոցները:»:»

 

       4) ավելացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ.

       «Հոդված 4. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.

       «10) 2020 թվականին ավելացված արժեքի հարկ վճարող համարված այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականին ներմուծել են ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող մինչև չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ և օգտվել Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 54-րդ կետով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունից:

Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում սույն կետում նշված այն կազմակերպությունների վրա, որոնք որպես ավելացված արժեքի հարկ վճարողներ նախորդ տարվա հարկային ընթացքում օտարել են սույն կետում նշված տրանսպորտային միջոցները:»:»

 

       5) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:»