Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-114-23.04.2019,17.06.2019-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առաջարկության, (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ Կառավարություն

Նախագծի վերնագիր

Նախագծի վերնագրում «փոփոխություններ և լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով,

Ընդունվել է

Ընդունվել է

2.

ՀՀ Կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածի`

 

ա. «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը,

 

բ. «ե» ենթակետում «ներկայացվող տեղեկությունների» բառերից հետո լրացնել «` այդ մարմիններին ներկայացնելու դեպքում,» բառերը,

 

գ. «զ» ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա,» բառերը,

 

դ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,»,

 

ե. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,»,

 

զ. «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.

 

թ) Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:»,

Ընդունվել է

Ընդունվել է

3.

ՀՀ Կառավարություն

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

 

13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:»:

Ընդունվել է

Ընդունվել է

4.

ԱԺ պատգամավոր

Արտակ Մանուկյան

Նախագծում ավելացնել նոր 3-րդ հոդված

Նախագծի նոր հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 3. Օրենքը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Ընդունվել է

Ընդունվել է