ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-114-23.04.2019,17.06.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Առաջարկում ենք նախագծի.

1) վերնագրում «փոփոխություններ և լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով,

2) 1-ին հոդվածի`

ա. «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը,

բ. «ե» ենթակետում «ներկայացվող տեղեկությունների» բառերից հետո լրացնել «` այդ մարմիններին ներկայացնելու դեպքում,» բառերը,

գ. «զ» ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա,» բառերը,

դ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,»,

ե. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,»,

զ. «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.

թ) Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:»,

3) նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:»:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ