ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-071-26.03.2019,29.05.2019-ՊԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից հիսուն տոկոսից ոչ ավելի պահումներ կատարելու սահմանափակումը չի տարածվում ալիմենտի բռնագանձման, առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի վրա:

Այս առումով առաջարկում ենք նախագծով նախատեսված` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կատարվող պահումների վերաբերյալ սահմանափակումը նույնպես չտարածել օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերոհիշյալ դեպքերի վրա և նախատեսված լրացումը կատարել 58-րդ հոդվածի 1-ին մասում՝ մասը լրացնելով նոր պարբերությամբ:

    ՀԱՐԳԱՆՔՈՎ`

                                                                                             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ