Սպայական կազմի զինծառայողներից ոմանք պլանային կարգով կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ծառայության նոր վայր տեղափոխելու վերաբերյալ հրամանները բողոքարկում են ըստ վերադասության կամ դատական կարգով, որի հիման վրա կասեցվում է այդ հրամանների իրագործումը՝ մինչև բողոքարկման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը: Նշված հանգամանքը բավականին վատ ազդեցություն է ունենում զինվորական ծառայության գործընթացի պատշաճ կազմակերպման վրա, որի կապակցությամբ առաջարկվում է օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:ե