ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-158-24.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի)

եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

Կառավարություն

ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:»:

 

 

2.

Կառավարություն

ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:»: