«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Խ-154-23.05.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ նշված սահմանափա­կումները որևէ հիմնա­վո­րում չունեն, քանի որ արժեքավոր բնակարանները նույնպես լուծում են կացա­­րանային խնդիր, և, սահմանափակելով նման բնակարանների վաճառքի արտոնյալ հնա­­րավորությունը, լուրջ խնդիրներ են առաջանում շինարարության ոլոր­տում: Բացի դրանից, սահ­­մա­նա­փա­կում­ները հանգեցնում են գործարքի գնի ցածր ձևակերպ­ման և քիչ հարկ վճարելու շար­ժառիթների:

Նշվածի կապակցությամբ, նախ, հարկավոր է նկատել, որ եկամտային հարկի վերա­­դարձ­­­ման համա­կարգի ներ­դրումը նպա­տակ է ունեցել բնա­կա­րանների և անհա­տա­­կան բնա­կելի տների նկատմամբ պահան­ջարկի աճի հաշ­­վին նպաս­տելու տնտեսու­թյան շինա­րա­րու­թյան ոլորտի աշխու­ժաց­մանը: Այս առումով, հաշվի առնելով այն հան­գամանքը, որ շինա­րա­րու­թյան ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտե­սության հիմ­նա­կան ոլորտներից է, ակն­կալվում է նշված գոր­ծիքի կիրառ­ման միջոցով ոլոր­տում տնտե­սա­կան աճ ապա­հովել, իսկ տնտեսական աճից ստաց­­վող հարկերի միջո­ցով՝ փոխհա­տուցել եկամտային հարկի գումար­ների վերա­դարձ­ման արդ­յուն­քում Հայաստանի Հանրա­­պետության պետա­կան բյուջեի եկա­մուտ­ների կորուստ­ները: Սա, ըստ էության, համա­կարգի ներդրման տնտե­սա­կան նպատակն է:

Բացի տնտեսական նպատակից, համակարգի ներդրումն ունեցել է նաև սոցիա­լական նպա­տակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարելու միջոցով նպաս­­տել բնակչու­­­թյան բնակարանային ապահով­ման խնդրի լուծմանը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա տեղա­­­­փոխելով բնակարանների ձեռքբերման համար ստացված հիփոթեքային վարկի գումար­­­­­­ների սպասարկման տոկոսների գումարների բեռը:

Համակարգի ներդրմանը հաջորդած օրենսդրական փոփոխություններով սոցիա­լա­կան նպատակն ավելի է ընդգծվել, քանի որ ներդրվել են համակարգից օգտվելու մի քանի սահ­մա­նափակումներ՝ կապված բնակարանի կամ անհատական բնակելի տան առավելագույն գնի, փոխհատուցվող եկամտային հարկի առավելագույն գումարների և համակարգից ընդա­մենը մեկ անգամ օգտվելու իրավունքի սահմանման հետ: Այլ կերպ ասած՝ նշված սահ­մա­նա­փակումների կիրառմամբ համակարգը դարձել է ավելի հասցեա­կան՝ նպատակ ունենա­լով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սահմանափակ միջոցներն ուղղելու առավելապես պետական աջակ­ցու­թյան կարիք ունեցող հասարա­կության խմբերի օժանդակությանը:

Այս առումով, հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդու­նումը կհակադրվի եկա­մտային հարկի վերադարձման համակարգին աստիճանաբար ավելի սոցիալական ուղղվա­ծություն հաղոր­դելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությանը, քանի որ օրենքի նախագծի ընդունման շահա­ռուները համարվում են կառուցապատող՝ տնտեսավարող սուբյեկտները և բարձր եկա­մուտ­ներ ունե­ցող քաղա­քա­ցիները:

Բացի դրանից, օրենքի նախագծի ընդունումը հիմ­նա­վոր­ված չէ նաև այն առումով, որ՝

1) ամբողջ աշխարհում բնա­կա­­րա­նա­շի­նությունը համարվում է շահու­թա­բեր և մաս­­­նա­վոր ներդրողների շրջանում հետա­քրքրու­թյուն վայե­լող ոլորտ, և այս պարագայում Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեի սահմանափակ հնարավորությունները բնակարանաշինությամբ զբաղվող տնտե­սա­վա­րող սուբ­յեկտներին աջակցության նպատակով օգտագործելը բյուջետային ծախսերի առաջ­նա­հեր­թությունների որոշման քաղաքակա­նու­թյան տեսանկյունից հիմնավորված չէ.

2) ներկայացված օրենքի նախագծի ընդունումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն փոխհա­տու­­ցելու է, օրինակ, ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու կողմից 300 միլիոն դրամ շուկայական գին ունեցող բնակարանի գնման համար հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով ծախսը, ինչը որևէ հիմնավորում չունի՝ հաշվի առնե­լով նաև այն հանգամանքը, որ բյուջետային այդ ծախսը կատարվելու է կրթության, գիտու­թյան, առող­ջա­­պա­հու­թյան, գյու­ղա­­տնտեսու­թյան, սոցիա­լա­կան ապա­­­­հովության, բնա­պահ­պա­նության և այլ հանրօգուտ ոլորտ­­­նե­րում կատարվող ծախսերի հաշվին: Այսինքն՝ տվյալ դեպ­քում անհրա­ժեշտ է լինելու հիմնավորել, թե ինչու է շատ բարձր եկամուտներ ունեցող նշված անձանց Հայաստանի Հանրապետության պետա­­կան բյուջեից աջակցություն տրամադ­րելն ավելի նպա­տա­կա­հարմար, կարևոր և առաջ­նային, քան, օրինակ, այս կամ այն սոցիալական կամ կրթական ծրագրի իրա­կա­նա­ցումը: Այս առումով, օրենքի նախագծի ընդունումը կնշանակի ավելի մեծ չափով նպաս­տել բնակ­չու­թյան՝ բարձր եկա­մուտ ունեցող խմբերին, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան՝ ներա­ռա­կան աճի մոդելի տրամաբանությանը: Ընդ որում, հատկանշական է այն, որ առանց այդ էլ համա­կարգի կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ 55 միլիոն դրամի շեմը այն չափն է, որը հնարավորություն է տալիս բնա­կա­րանի կարիք ունեցող անձանց լուծելու բնակարանային ապա­հովության խնդիրը: Այս առու­մով, հատ­կա­նշա­կան է այն, որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրա­պա­րակված տեղե­կատ­վության համաձայն՝ բնա­կա­րան­ների մեկ քառա­կուսի մետրի շուկա­յական միջինաց­ված գները, մասնավորապես, Երևան քաղաքի Կենտ­րոն, Արաբ­կիր և Նոր Նորք վարչական շրջան­­ներում համա­պատաս­խա­նա­բար կազմել են 572.000, 390.000 և 248.000 դրամ: Այսինքն՝ գործող շեմի պարա­­գայում հնարավոր է նշված վար­չա­կան շրջաններում համապատաս­խա­­նաբար ձեռք բերել մոտավորապես 96, 141 և 221 քառակուսի մետր մակերեսներով բնա­կա­րան­­ներ.

3) եկամտային հարկի վերադարձման համակարգը, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հար­կային արտոնություն, այլ՝ որպես սոցիալական քաղաքականության շրջանակներում շահա­ռուներին տրամադրվող բյուջե­տա­յին աջակցություն, քանի որ համակարգի շահա­ռու­ներն ընդհանուր սահմանված կարգով հաշ­­վարկում և կատարում են եկամտային հարկի գծով իրենց հարկային պար­տա­վորու­թյուն­ները, որից հետո նոր միայն դիմում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ, այս համակարգի կիրառության արդ­յու­նա­վե­տու­թյունը գնահատելիս կամ համակարգի կիրա­ռության շրջանակներն ընդլայնելու որո­շում­ներ ընդունելիս, շատ կարևոր է, որ համա­կարգը դիտարկվի բյուջետային գործ­ընթացի շրջանակներում սոցիա­լական նշանա­կու­թյամբ պետական աջակցության ծրագ­րերի ընդհա­նուր համատեքստում: Այս առումով, կարևորելով սահմանափակ բյուջե­տա­յին միջոցներն առա­վելագույն հասցեա­կանությամբ և առավելագույն արդյունավե­տու­թյամբ օգտագործելու նպա­տակադրումը, գտնում ենք, որ օրենքի նախա­գծի ընդունման արդյունքում առա­ջացող՝ Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմ­նա­վորվածության ու առաջ­նահեր­թու­թյունների առումով պետք է անպայման համա­դր­վեն միևնույն՝ սոցիալական ոլոր­տում այլ բյուջետային ծրագ­րերի շրջանակներում կատար­վող ծախսերի հիմնա­վոր­վա­ծու­թյան ու առաջնահեր­թու­թյուն­ների հետ: Օրենքի նախագծի ընդուն­ման հիմնա­վորմամբ, սակայն, նման համադրումներ չեն կատարվել, հետևաբար, պարզ չէ, թե ինչ հիմ­նավորմամբ պետք է օրենքի նախա­գծի ընդունման պարագայում առա­ջացող լրա­ցուցիչ բյու­ջե­տա­յին ծախսերը կատար­վեն ի հաշիվ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատար­վող ծախ­սերի:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի շինա­րա­րու­թյան ոլորտի զարգացմանը, ապա դիտարկման վերաբերյալ առարկություններ չկան, սակայն խնդրո առարկա հարցի քննարկման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ նկատառումները՝

1) եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրման սկզբնական փուլում որևէ սահմա­նա­փա­կում չնախատեսելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ անհրա­ժեշ­տություն էր առաջացել նպաստելու շինարարության ոլորտի վերականգնմանը և հետագա աճին՝ հաշվի առնելով այն, որ 2009 թվականի ճգնաժամից հետո շինա­րա­րության ոլորտը տարիներ շարունակ նվազել է: Չնայած որ մինչև օրս շինարարության ծավալները ցածր են նախա­ճգնաժամային մակարդակից (վերջինիս բարձր մակարդակը պայմանավորված էր այդ տարիների բնակարանային շինարարության բումով, որը ներ­քին պահանջարկի վրա հիմնված անկայուն տնտեսական աճի մոդելի հետևանք էր), այնուամենայնիվ, վերջին տարի­ներին ոլորտն սկսել է վերականգնվել, և արձանագրվել են աճի միտում­ներ: Զուգա­հե­ռա­բար ակտիվացել են նաև անշարժ գույքի և հիփոթե­քային վարկերի շուկաները: Ավելին, աճի միտումները շարունակվում են նաև 2019 թվա­կանին. ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին շինա­րա­րու­թյան ոլորտն աճել է   8 տոկոսով: Ընդ որում, բնակչու­թյան և կազ­­մակեր­պությունների միջոցների հաշ­վին իրա­կանացվող շինարարության ծավալ­ները հուն­վար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համե­մատությամբ համա­­պատաս­խանաբար աճել են 19.3 և 10.7 տոկոսով.

2) շինարարությունը 2018 թվականին շարունակել է աճել՝ արձանագրելով 0.8 տո­կոս աճ և 0.1 տոկոսային կետով նպաստել է տնտեսական աճին (2017 թվականին աճը կազմել է 2.8 տոկոս, իսկ տնտեսական աճին նպաստումը՝ 0.2 տոկո­սային կետ): Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության վիճա­կա­գրական կոմիտեի պաշտոնական վիճա­կագ­րու­թյան համաձայն՝ ինչպես բնակչության, այն­պես էլ՝ կազմակերպությունների միջոց­ների հաշ­վին իրականացվող շինարարության ծավալ­ների աճի տեմպերը 2018 թվակա­նին արագացել են (համապա­տաս­խա­նաբար 5.4 տոկոս և 1.2 տոկոս` 2017 թվականի 0.1 տո­կոսի և -1.8 տոկոսի դիմաց): Այս դիտարկումը կարևորվում է նաև օրենքի նախա­գծի հիմ­նավորման մեջ նշված՝ շինարարության դանդաղումը խնդրո առարկա սահմանա­փա­կում­­ներով պայմանավորելու դիտարկման առումով.

3) օրենքի նախագծի ընդունումը նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդա­վոր­ման միջոցով ավելի խթանել երկու ոչ արտահանելի՝ ֆինանսական և շինարարության ոլորտ­ների զարգացումը, ինչը համահունչ չէ Հայաս­տանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ տնտեսության արտա­­­­հանելի հատ­վածը խթանելու քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված՝ գոր­ծարքի իրական պայմա­նա­գրային արժեքները թերհայտա­րա­րա­գրե­լուն, ապա հայտնում ենք, որ այդ ռիսկն առկա է լինելու գործարքի պայմա­նա­գրային արժեքի ցանկացած շեմ սահմանելու կամ առհա­սարակ շեմը հանելու պարագայում: Այս առումով, գտնում ենք, որ իրացման շրջանա­ռու­թյուն­ների իրա­կան ծավալները թաքցնելու երևույթի դեմ պետք է պայ­քա­րել ոչ թե շեմը հանելու կամ բարձրացնելու միջոցով քանի որ այդ պարագայում ռիսկը չվերացնելով հան­դերձ՝ խաթար­վում է համակարգի սոցիալական նպատա­կա­դրումը, այլ՝ հարկային վարչա­րա­րու­թյան գոր­ծի­քա­կազ­մով՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում խոսքը վերա­բերում է հար­կերի վճա­րու­մից խուսա­փելուն:

Հաշվի առնելով շարադրվածը՝ օրենքի նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակա­հար­մար: