«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-034-28.02.2019,06.05.2019-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 1.  Օրենքի 15-րդ հոդվածում 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելվում է խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել նոր 16-րդ մաս` հետևյալ խմբագրությամբ

1.Արգելվում է շահումով խաղերի կամ վիճակախաղերի ցանկացած գովազդ, բացառությամբ շահումով խաղերի կամ վիճակախաղերի կամ դրանց  անցկացման վայրերի շենքերի, շինությունների մուտքի մասում տվյալ շահումով խաղերի կամ վիճակախաղերի կամ դրանց կազմակերպիչների անվանման տեղադրման, ինչպես նաև պաշտոնական կայքի, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում կամ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

ԱԺ պատգամավոր `                 Վաղարշակ Հակոբյան