«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-125-02.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առա­ջար­կությունները «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրա­­պե­տու­թյան օրենքի նախագծի վերաբերյալ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվա­կա­նի մարտի 23-ի ՀՕ-249-Ն օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության ար­դյուն­քում, որպես ինքնավար մարմին, հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևա­վորել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձն­ման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախևառաջ հարց է առա­ջանում՝ արդյո՞ք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնա­ժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման պարագայում, թե՞ կիրառվելու է առաջին կազմի ձևավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

 Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաև առաջին կազմի ձևավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնա­ժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամ­կետ­ներ:

Այս առումով գտնում ենք, որ նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնա­վա­րող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու, օրինակ՝ հստակ ամ­րագրել, որ 1 կամ 3 տարով պաշտոնավարող անդամի թեկնածուի առաջադրման իրա­վունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:

Այն դեպքում, եթե նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձևավորվող կազմերին, ապա պարզ չէ նաև թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնա­վորապես՝ ի՞նչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը և ընդդիմադիր խմբակցու­թյուն­ները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաև այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոն­ներում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակ­ցությունները մեկից ավելի են: Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջա­դրվող  թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի  իրավիճակ, երբ  ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ և արդյուն­քում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հար­ցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգա­վորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռվի առաջադրելու հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմա­նա­դրա­կան օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկա­յաց­ված՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում» լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտ­պանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառա­յությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Առա­ջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արարատ Միր­զոյանի ներ­կայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժա­մա­նակ: