ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետ Նախագիծ)

1.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում փոխհատուցվում է սույն օրենսգրքի 1601 հոդվածով բառերը փոխարինել  փոխհատուցվում է օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով բառերով:

2.    Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը  ուսման վարձի գումարի չափով բառերից հետո լրացնել , բայց ոչ ավելի, քան համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկված փաստացի եկամտային հարկի գումարները բառերով:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

1.     Առաջարկում եմ նախագծում կիրառել փոխհատուցվում է օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով  ձևակերպումը, քանի որ ուսման վարձը չի կարող փոխհատուցվել օրենքի հոդվածով:

2.    Նախագծով չեն դիտարկվում այն դեպքերը, երբ տվյալ ժամանակահատվածում ուսանողի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ավելի քիչ են, քան ուսման վարձավճարի չափերը:

Առաջարկում եմ նախագծով նախատեսել նաև նշված դեպքերը: