«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱ­ՎԱ­­ՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ­ՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ-
ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-118-25.04.2019-ՊԻ-011/0)
ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍ­­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ
ԱՌԱՋԱՐ­ԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապե­տու­թյան վարչական դատա­վա­րության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­­պե­տու­թյան օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը՝

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկա­բյու­ջե­տային՝ պե­տու­թյան եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, (...) ոլորտներում Հայաստանի Հանրա­պետության կառավարության քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշ­մամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կանոնադրության 10-րդ կետի 9-րդ ենթակետի հա­մա­ձայն՝ նախարարության խնդիրներից է պետության գույքային շահերի պաշտպա­նու­թյունը, իսկ 11-րդ կետի 15-րդ ենթակետի «բ», «գ» «դ» պարբերությունների համաձայն՝ նախա­րա­րու­թյունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով պետության գույքա­յին շահերի պաշտպանության ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`

բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատ­շաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնա­գանձ­ման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողու­թյուն­ների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուց­ման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարա­նում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ հանդես գալը, ինչպես նաև Հայաստանի Հան­րա­պետության կողմից հատուցման դեպքում (ներառյալ դատական ծախսերը) պետու­թյան հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

դ. վարչական դատարան ներկայացվող՝ վարչական մարմինների դեմ հայ­ցա­դի­մումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկ­վող վարքագծի վերլուծությունը և առաջարկներ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գա­լու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենն ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմին։

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 74-րդ հոդ­վածի 2-րդ մասը միտված է նախարարության՝ պետության գույքային շահերի պաշտ­պանության խնդրի կենսագործման նպատակով համապատասխան գործիքա­կազ­մի ապահովմանը: Այնուամենայնիվ, ելնելով դատական պաշտպանության մատ­չե­լիության ապահովման անհրաժեշտությունից, նախագծի վերաբերյալ առարկություն­ներ չունենք:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախարարությանը հասցեագրված Հա­յաս­տանի Հանրապետության վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների օրինակ­­ների հաշվառման և ուսումնասիրության արդյունքում նախարարությունը 2017-2019 թվա­կան­նե­րի ժամանակահատվածում 191 վարչական գործով դատարան է ներկայացրել երրորդ անձ ներգրավվելու մասին դիմումներ, իսկ դատարան ներ­կա­յաց­վող հայցերի մեծամաս­նու­թյունը կազմող Հայաստանի Հանրապետության ոստի­կա­նության «Ճանա­պար­հային ոստի­­կա­նություն» ծառայության և Երևան համայնքի որո­շումների (կարմիր գծեր) անվա­վեր ճանա­չելու պահանջներով գործերով նախա­րա­րությունը չի ներգրավվում երրորդ անձ՝ տվյալ գոր­ծերով կայացվելիք դատական ակտերը վերջինիս լիազորություններին չառնչվելու հիմքով: