ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  գրավոր և նիստի ընթացքում արված բանավոր  առաջարկների (Կ-116-1166)

Հ/Հ

Հեղինակ

Նախագծի այն մասը, որին վերաբերվում է առաջարկը

Առաջարկության բովանդակությունը            

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հեղինակի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

 3

4

5

6

Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի նախագիծ

1

ՀՀ ԱԺ պատգամավոր  Արտակ Մանուկյան

Հոդված 26․

«Հոդված 26․Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը» - միջին կազմակերպությունների և միջին խմբերի համար Չպետք է պահանջվի պարտադիր աուդիտ։

 

«Միջին» կազմակերպությունների քանակը ՀՀ-ում կազմում է մոտ 500: Նրանք չունեն հանրային նշանակալիություն/կարևորություն։ 2009-14թ․-ների փորձն էլ ցույց տվեց, որ նման անհարկի պահանջը առաջացնում է ուղակի աուդիտորական եզրակացությունների վաճառքի շուկա՝ (500x500K AMD= 250M AMD): Որևէ միջոցառումներ ի վիճակի չէ զգալի նվազեցնել այս ռիսկը ընդունելի մակարդակի։

Չի ընդունվել

Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների առանցքային նպատակներից մեկը պարտադիր աուդիտի պահանջի հասցեականության ապահովումն է և պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակի ճշգրտումը: Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը որոշելու համար որպես ելակետ են ընդունվել ԵՄ հաշվապահական հաշվառման դիրեկտիվով (2013/34/EU, ընդունված 2013թ. հունիսի 26-ին) սահմանված չափանիշները (ակտիվների արժեք, հասույթ և աշխատակիցների թվաքանակ) և այդ չափանիշների սահմանաչափերը:

Մասնավորապես, վերը նշված դիրեկտիվի 34-րդ հոդվածի համաձայն` հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև խոշոր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Ըստ էության, սույն օրենքի նախագծի շրջանակներում միջին կազմակերպություն համարվելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն ակտիվների և հասույթի գումարների ավելի բարձր սահմանաչափեր, քան ներկայումս գործող Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքով խոշոր կազմակերպությունների համար է սահմանված:

Մասնավորապես, ներկայումս խոշոր կազմակերպություն համարվելու համար կազմակերպության ակտիվների կամ գործունեությունից հասույթի արժեքը պետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այն դեպքում երբ նոր օրենքի նախագծի համաձայն` միջին համարվելու համար կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ 3 չափանիշներից առնվազն 2-ին. ակտիվների հանրագումարը մեծ է 2 մլրդ դրամից, հասույթը մեծ է 4 մլրդ դրամից, աշխատակիցների թվաքանակը մեծ է 100-ից:

Հետևաբար, պարտադիր աուդիտի ենթակա լինելու նոր չափանիշներն ավելի մեղմ են և ավելի հասցեական` գործող կարգավորումների համեմատ:

Միաժամանակ, աուդիտի նկատմամբ հանրային վերահսկողության նոր համակարգի ներդրման հիմնական նպատակը ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացումն է և տրամադրված աուդիտորական եզրակացությունների հանդեպ վստահության բարձրացումն է, ինչով էլ պայմանավորված է մի խումբ կազմակերպությունների համար 2014թ.-ին հանված պարտադիր աուդիտի պահանջի վերականգնումը:

Ինչ վերաբերում է աուդիտի նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի արդյունավետությանը, ապա ավելի քան 50 երկրների փորձով, որոնք հանդիսանում են Աուդիտի անկախ կարգավորողների միջազգային ֆորումի (IFIAR) անդամներ, ցույց է տրվել, որ նշված համակարգը ներկայումս լավագույնն է: Նշված ֆորումը միավորում է 55 երկրների հանրային վերահսկողության խորհուրդներ` տրամադրելով անհրաժեշտ ուղեցույցեր, տեխնիկական աջակցություն, ստուգման մեթոդաբանություն, ինչպես նաև իրականացնելով պարբերական ստուգումներ` անդամ երկրներում գործող հանրային վերահսկողության համակարգերի արդյունավետությունը գնահատելու համար: Այդ ստուգումների արդյունքում տարեկան կտրվածքով հրապարակվում են արդյունքների վերլուծություններ, որոնք հստակ ներկայացնում են անդամ երկրներում աուդիտի որակի հսկողության համակարգի բարելավման միտումներ: Վերջին նման հաշվետվությունը ներկայացված է հետևյալ հղմամբ`   https://www.ifiar.org/?wpdmdl=9603

 

Չի ընդունվել

 

2

Հոդված 3.6.

Հոդված 3.6. – “հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություն՝ կազմակերպություն” – փոխարեն կիրառել «Հանրային նշանակալի կազմակերպություն»;

Անգլերեն՝ “Public Interest Entity” տերմինը, որը կիրառվում է Եվրոդիրեկտիվում և այլ զարգացած երկրներում։  Մինչդեռ թարգմանվածը «Publicly accountable entity” է, որը ավելի լայն ընդգրկում ունի։

Այս խմբի մեջ ներառել նաև «Խոշոր կազմակերպությւոնները», ինչպես դա արված է ԵՄ Հաշվապահության  դիրեկտիվում, PIE-ի տրամաբանության մեջ։

Ընդունվել է մասնակի

Առաջարկում ենք կիրառել հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններ արտահայտությունը, ինչպես օրինակ ռուսերենում է` Субъекты общественного интереса (СОИ):

Ինչ վերաբերում է վերը նշված խմբում խոշոր կազմակերպություններին ներառելու հարցին, ապա հայտնում ենք, որ ԵՄ հաշվապահական հաշվառման դիրեկտիվի համաձայն` դրանք կազմակերպությունների տարբեր խմբեր են: Դա է պատճառը, որ դիրեկտիվի 34-րդ հոդվածով պարտադիր աուդիտի պահանջը սահմանելիս հանրային հաշվետվողականություն ունեցող և խոշոր կազմակերպությունները նշված են առանձին: Նույն մոտեցումը կիրառված է Դիրեկտիվի հոդված 17-ում, 18-ում և այլն:

Ընդունվել է մասնակի

3

Հոդված 3.7.

Հոդված 3.7. – «․․․որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է ․․» -սա ստեղծում է մեկանգամյա ազդեցություն, իրեն զգալի բարդություններով -> առաջարկում եմ՝ «․․․հաշվետու տարվան անմիջապես նախորդող երկու տարիների ընթացքում գերազանցել է․․»

Չի ընդունվել

Առկա ձևակերպումը համահունչ է ԵՄ համապատասխան դիրեկտիվի հոդված 3-ով նախատեսված ձևակերպմանը, քանի որ խոսքը վերջին հաշվետու տարվա մասին է: Այսինքն` յուրաքանչյուր տարվա արդյունքներով է որոշվում, թե տվյալ կազմակերպությունը միկրո/փոքր/միջին/խոշոր է` համապատասխան իրավական հետևանքներով:

2 տարիների կտրվածքով չափանիշները կիրառելու դեպքում կարող են առաջանալ հաշվարկային բարդություններ` կազմակերպությունը ճիշտ դասակարգելու համատեքստում:

Չի ընդունվել

 

4

Հոդված 3.17

Հոդված 3.17 “փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում.” – «փորձագետ հաշվապահ» տերմինը մինչ այժմ կիրառվում է միայն դատական համակարգում։ Այս օրենքում նրա կիրառումը ավելորդ է ու խճճող։ «Որակավորված հաշվապահ» /qualified accountant, տերմինը պատշաճ է և կիրառվող։

Ընդունվել է

Սկզբունքային առարկություններ չունենք։ Եթե քննարկման արդյունքներով որոշվի ընդունել այս տերմինը, ապա կարող ենք փոխել նախագծերում

Ընդունվել է

5

Հոդված 12.

«Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը»; «Հոդված 13. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում» - Որքանով է այս բաժինը հարիր ժամանակակից ֆինանսական հաշվետվություններին; օրենքի մակարդակին; էլեկտրոնային կառավարմանը; էլ չնշեմ բլոկչեյնային դարին

Չի ընդունվել

Նշված հոդվածները չեն սահմանափակում փաստաթղթերի էլեկտրոնային լինելը և դրանց էլեկտրոնային ստորագրություններով հաստատումը: Իսկ միայն էլեկտրոնային փաստաթղթերի և ֆինանսական հաշվետվությունների թույլատրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ մի շարք կազմակերպությունների համար, քանի որ հաշվապահական հաշվառում պարտավոր են վարել և ֆինանսական հաշվետվություններ պարտավոր են պատրաստել բոլոր կազմակերպությունները, մինչդեռ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են ունենալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից և էլեկտրոնային թվային ստորագրություններից օգտվելու տեխնիկական հնարավորություններ: Միաժամանակ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

Չի ընդունվել

 

6

Հոդված 15.

«Հոդված 15. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը» - Այս օրենքը չպետք է սահմանի, որ հաշվապահական տեղեկատվությունը գաղտնի է՝ հատկապես որ ՖՀ-ները և հաշվապահության գերակշիռ մասը գաղտնի չեն: Թող կազմակերպությունը ինքը որոշի իր որ գաղտնիքն ում համար է գաղտնի:

Չի ընդունվել

Հոդվածի նպատակը կազմակերպության վերաբերյալ օրենքով պարտադիր հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությանը ծանոթացած անձանց կողմից այդ տեղեկատվությունը չբացահայտելու կամ չհրապարակելու երաշխիքներ սահմանելն է:

Չի ընդունվել

 

7

Հոդված 25.3.

Հոդված 25.3. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր..” – վաղուց չկիրառվող է։

Չի ընդունվել

Ֆինանսական հաշվետվությունները միայն էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության սահմանումը կարող է խոչընդոտ հանդիսանալ մի շարք կազմակերպությունների համար, քանի որ ֆինանսական հաշվետվություններ պարտավոր են պատրաստել բոլոր կազմակերպությունները` անկախ դրանց չափերից:

 

Չի ընդունվել

 

Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծ

8

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Հոդված 21.5.

«21.5. Պարտադիր աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների աուդիտորական ծառայության որակի հսկողություն պահանջների պահպանման արտաքին գնահատում, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել նաեւ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից:” – Ոչ թե « ․․․ անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել նաև․․․» այլ «․․․․գնահատումը իրականացվում է․․․։»

Պարտադիր աուդիտ, այսինքն հանրային նշանակալի կազմակերպությունների աուդիտ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ արտաքին վերահսկողությունը ողջ զարգացած աշխարհում ՀՎԽ-ի (որը տարբեր երկրներում պետական ստեղծված տարբեր կառույցներ են, բայց ոչ մասնագիտական ասոցիացիա) իրավասությունն ու պարտականությունն է։

Մասնագիտական կառույցը անկախ չէ իր անդամ հանդիսացող աուդիտորներից, հատկապես, որ նրանց մի մասը Խորհրդի անդամ են:

Համաձայն ԵՄ Աուդիտի դիրեկտիվի:

29.1.(a) որակի գնահատման համակարգը պետք է կազմակերպվի այնպես, որ այն անկախ լինի գնահատվող աուդիտորներից և ենթակա լինի Հանրային վերահսկողության; …
32.3.c ՀՎԽ-ն է հիմնական պատասխանատուն աուդիտի որակի վերահսկողության համար:

Չի ընդունվել

Կարծում ենք, որ Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված են այն երաշխիքները, որոնց համաձայն` Հանրային վերահսկողության խորհուրդը աուդիտի որակի հսկողության վերջնական (ultimate) պատասխանատուն է: Մասնավորապես, նման երաշխիքն ապահովվում է օրենքի նախագծով սահմանված հետևյալ պահանջներով`

·         մասնագիտացված կառույցների կողմից ընդունված ներքին իրավական ակտերը իրավական ուժ են ստանում ՀՎԽ-ի հետ համաձայնեցնելուց հետո.

·         ՀՎԽ-ն է հաստատում մասնագիտացված կառույցների կողմից իրականացվելիք արտաքին գնահատումների ընթացակարգը.

·         ՀՎԽ-ն անհրաժեշտության դեպքում ինքը կարող է իրականացնել աուդիտորական կազմակերպությունների արտաքին գնահատում.

·         ՀՎԽ-ն իրականացնում է վերահսկողություն մասնագիտացված կառույցների գործունեության նկատմամբ և այլն:

Չի ընդունվել

 

9

Հոդված 15.2.

“15.2. Աուդիտորական կազմակերպությունը կարող է մատուցել նաեւ հետևյալ ծառայությունները” – ցանկի սահմանումը թերի է։ Ժամանակակից աոդիտորական ընկերությունները ողջ աշխարհում բազմաթիվ ծառայություններ են մատուցում, որոնց համար հնարավոր չէ սպառիչ ցանկ սահմանելը։ օրինակ ցանկում առկա չէ՝ ներքին աւուդիտի, ՏՏ բազմաթիվ ոլորտների, և այլ ծառայություններ, առանց որոնց ժամանակակից աուդիտորական ընկերությունը դժվար է պատկերացնել։

Ընդունվել է

Օրենքի նախագծում նշված ծառայությունների ցանկը սահմանված է նաև գործող Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքով: Մասնավորապես, ներքին աուդիտի ծառայությունը գործնականում դասակարգվում է որպես ֆինանսական խորհրդատվության տրամադրում: Հետևաբար, պրակտիկայում աուդիտորական ընկերությունները կարող են մատուցել ֆինանսական (խորհրդատվական) բնույթի ծառայություններ: Այնուամենայնիվ, ներքին աուդիտի ծառայությունը նախագծում առանձին ավելացվել է. նաև կարող ենք ավելացնել ցանկացած առաջարկվող ծառայության տեսակ:

Միաժամանակ, նշված ծառայությունների ցանկը սահմանելը կարևոր է նույն հոդվածի 4-րդ մասի պահանջներն ապահովելու համար, այն է` սահմանափակելու աուդիտորական ընկերությունների հնարավորությունը աուդիտի ենթարկելու այն սուբյեկտներին, որոնց այն նախկինում մատուցել է այլ ծառայություններ, որոնք կարող են առաջացնել աուդիտորի անկախությանն առնչվող վտանգներ:

Ընդունվել է

10

Հոդված 15.4

«15.4. Աուդիտորական կազմակերպությունը իրավունք չունի աուդիտի ենթարկվող անձին մատուցել …” – անհրաժեշտ է նշել, «․․․իր կողմից աուդիտի ենթարկվող․․․»

Ընդունվել է                  Նախագիծը խմբագրվել է

Ընդունվել է

11

Հոդված 17.2.

«17.2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:” – կազմակերպության ղեկավարի ստորագրությունը ավելորդ է, ու միջազգային լավագույն փորձում չի կիրառվում։ ԱՄՍ-ները պահանջում են միայն աուդիտի պարտնյորի/պատասխանատուի ստորագրությունը։

Չի ընդունվել

ԱՄՍ-ներով սահմանված են աուդիտորական եզրակացությունների ցուցադրական օրինակներ, որոնցում յուրաքանչյուր երկրի իրավակարգին հնարավորություն է ընձեռված որոշելու, թե աուդիտորական եզրակացությունը պետք է ստորագրվի միայն աուդիտի համար պատասխանատու աուդիտորի, միայն աուդիտորական կազմակերպության անունից գործող անձի, թե 2-ի կողմից էլ: Օրինակ, տես ԱՄՍ 700-ի, ԱՄՍ 800-ի աուդիտորական եզրակացությունների ցուցադրական օրինակները:

Չի ընդունվել

 

12

Հոդված 18․1.

«Հոդված 18․1. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը, ...» - սահամանումը երկար է ու անորոշ։ Կարելի է գրել ուղակի, « եզրակացությունը, որը չի համապատասխանում Աուդիտի միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի պահանջներին։»

Ընդունվել է                       Հոդվածը խմբագրվել է

Ընդունվել է

13

Հոդված 18. 2.

Հոդված 18. 2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում մասնագիտացված կառույցի որոշմամբ: – Սա ակնհայտ շահերի բախում է, ու բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու

Չի ընդունվել                                    Նույն հոդվածով սահմանված է նաև, որ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհրդին: Հետևաբար, եզրակացությունը ոչ հավաստի ճանաչելու վերջնական իրավունքը Հանրային վերահսկողության խորհրդինն է:

Չի ընդունվել

 

14

Հոդված 19.

«Հոդված 19. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը)» --նախկինից մնացած ավելորդ ու խճճող հոդված է։ Եթե ցանկանում ենք ինչ որ բան նշել, ուղղակի․ «ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը պատրաստվում և ներկայացվում է Աուդիտի միջազգային ստանդարտների համապատասխան։»

Ընդունվել է մասնակի

Օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ այս հաշվետվությունը կազմվում է պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտորական կազմակերպության նախաձեռնությամբ: Հետևաբար, նման հաշվետվության կողմնորոշիչ բովանդակության սահմանումը որևէ խնդիր չի առաջացնում: Այնուամենայնիվ, հանվել է ստորագրման և 2 օրինակից լինելու պահանջը:

Ընդունվել է մասնակի

 

15

 

Հոդված 21.

Հոդված 21. Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը եւ դրա արտաքին գնահատումը – այս  հոդվածը այստեղ կարծում եմ պետք չէ, քանի որ այն «կարգավորման» օրենքում մանրամասն կա։ բոլոր դեպքերում, ներքո մի քանի դիտարկումներ

“21.2. 2. Աուդիտորական կազմակերպությունը եւ աուդիտորը պարտավոր են անցնել աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում:” – աբսուրդ նախադասություն է։ Աուդիտորը/ֆիրման ենթակա են արտաքին հսկողության, բայց ոչ պարտավոր։

«21.5. Պարտադիր աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպությունների աուդիտորական ծառայության որակի հսկողություն պահանջների պահպանման արտաքին գնահատում, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել նաեւ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից:” – Ոչ թե « ․․․ անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել նաև․․․» այլ «․․․․գնահատումը իրականացվում է․․․։»

Ընդունվել է մասնակի 21-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է:

21-րդ հոդվածի 5-րդ մասի հետ կապված տես սույն ամփոփաթերթի 8-րդ առաջարկությունը:

 Ընդունվել է մասնակի

Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի նախագիծ

16

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ պատգամավոր՝

Վարդան Աթաբեկյան

Հոդված 3-ի 1-ին մասի 6-րդ կետի ա ենթակետ

Հոդված 3-ի 1-ին մասի 6-րդ կետի ա ենթակետում “որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող” արտահայտությունը առաջարկվում է փոխարինել “որի պարտքային կամ բաժնային գործիքները շրջանառվում են հրապարակային շուկայում (տեղական կամ օտարերկրյա ֆոնդային բորսա, ներառյալ տեղական և տարածաշրջանային շուկաները), կամ այն գտնվում է բաց շուկայում շրջանառելու համար այդպիսի գործիքներ թողարկելու գործընթացում” արտահայտությամբ, ինչպես գործող օրենքում է, որը համապատասխանում է ՓՄԿ–ների ՖՀՄՍ–ի սահմանմանը

Չի ընդունվել                    Սա ԿԲ կողմից առաջարկված ձևակերպումն է, և կարող է փոխվել, եթե ԿԲ հետ քննարկման արդյունքներով վերջիններս համաձայնեն նոր ձևակերպման հետ՝ հաշվի առնելով, որ ֆինանսական ոլորտի կարգավորումը ԿԲ իրավասությունների շրջանակում է։

Չի ընդունվել                    

17

Հոդված 7-ի 3-րդ մաս

Հոդված 7-ի 3-րդ մասով նախատեսված հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը կառավարության փոխարեն սահմանի ֆինանսների նախարարությունը: Արդյո՞ք սա այնքան կարևոր է, որ պետք է սահմանի կառավարությունը։ Մի գուցե տեղին է որ սահմանի քաղաքականություն իրականացնող մարմինը։

Չի ընդունվել

Հաշվի առնելով, որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված է նման կարգ, նպատակահարմար չէ, որ ֆինանսների նախարարությունը նորից այն սահմանի:

Չի ընդունվել

 

18

Հոդված 7-ի 5-րդ մաս

Հոդված 7-ի 5-րդ մասը հանել, քանի որ եթե ՓԼԱՖ– մասին օրենքը  սահմանում է պահանջներ. որոնք պետք է պահպանվեն հաշվապահական հաշվառումը վարելիս, ապա ինքնըստինքյան կպահպանվեն:

5.Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ

Չի ընդունվել

Որևէ խնդիր չկա, որ այս հոդվածը մնա, քանի որ այն կրում է նաև տեղեկատվական բնույթ, որպեսզի հաշվապահները տեղեկանան, որ իրենց վրա տարածվում է նաև ՓԼԱՖ-ի մասին օրենքը:

Չի ընդունվել

 

19

Հոդված 17-ի                  6-րդ մաս

Հոդված 17-ի 6-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ կերպ.

«Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը երեք շարունակական օրացուցային տարիների համար չպետք է պակաս լինի 120 ժամից, իսկ յուրաքանչյուր տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից։» Նույնը նաև Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծում:

Չի ընդունվել

Նախագծում տրված ձևակերպումը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ համաձայնեցված Աուդիտի համաձայնագրով սահմանված պահանջին, և հաշվապահի համար պահանջը նույնպես նմանատիպ ձևակերպմամբ է սահմանվել:

 

Չի ընդունվել

 

20

Օրենքի նախագծում ամբողջությամբ

Օրենքից հանել դատական կարգով բողոքարկման դրույթը, քանի որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Նույնը նաև Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծում:

Չի ընդունվել                      Որևէ խնդիր չկա, որ դատական կարգով բողոքարկման վերաբերյալ դրույթները մնան։

Չի ընդունվել                      

21

 

Օրենքի 6-րդ հոդվածը

Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ խմբագրությամբ

«Հանրային վերահսկողության խորհուրդն ապահովում է ամբողջական ՖՀՄՍ-ների, հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը:»

Ընդունվել է  

Նախագիծը խմբագրվել է

Ընդունվել է  

 

 

 

 

 

 

 

Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծ

22

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

 

Օրենքի նախագծում

Պարզաբանել՝ «Կարգավորման և վերահսկողության  քաղաքականություն իրականացնող մարմինը» ՀՀ ֆինանսների նախարարությունն է, իսկ ով է բուն «կարգավորում և վերահսկողություն  իրականացնող մարմինը»

Չի ընդունվել Կարգավորում և վերահսկողություն իրականացնող մարմին հատուկ սահմանելու կարիք չկա, քանի որ դա բխում է օրենքներով սահմանված լիազորությունների բաշխումից:

Չի ընդունվել

23

Օրենքի նախագծից

Առաջարկվում է հանել հոդվածների որոշյալ կոդերը

Չի ընդունվել Խմբագրական բնույթի առաջարկ է և կարծում ենք փոխելու կարիք չկա:

Չի ընդունվել

24

Օրենքի նախագծից

Հանել ոչ հավաստի աուդիտորական եզրակացության մասը, քանի որ այդ հոդվածում նկարագրված դեպքերը բացահայտվելու են արտաքին գնահատման արդյունքների հիման։ Հոդվածում նշված խախտումները կհանգեցնեն նրան, որ արտաքին գնահատման արդյունքում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն կտրվի «6» գնահատական և աուդիտորական կազմակերպության գործունեությունը կդադարեցվի

Չի ընդունվել                         Նշված սահմանումը կարևոր է, այդ թվում նաև պայմանավորված հանգամանքով, որ նույն օրենքի նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն ստորագրած աուդիտորի որակավորումը չեղարկվում է:

Չի ընդունվել                         

25

 

Անհասկանալի է ՓԼԱՖ–ի մասին օրենքին հղումը։ Տես «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում նույն հարցի վերաբերյալ նկատառումները։

Չի ընդունվել                         Որևէ խնդիր չկա, որ այդ հղումները մնան, քանի որ դրանք կրում են նաև տեղեկատվական բնույթ, որպեսզի աուդիտորները տեղեկանան, որ իրենց վրա տարածվում է նաև ՓԼԱՖ-ի մասին օրենքը:

Չի ընդունվել                         

26

Օրենքի նախագծում

Վերականգնել աուդիտորական կազմակերպության մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պահանջը

Չի ընդունվել                         Նշված հոդվածը օրենքի նախագծից հանվել է կառավարությունում քննարկման ընթացքում` ԿԲ առաջարկությամբ, քանի որ նրանք առաջարկել են քննարկումներ կազմակերպել ապահովագրական ընկերությունների հետ այդ շուկան հասկանալու և պատշաճ կարգավորումներ մշակելու համար:

Չի ընդունվել                         

Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին

ՀՀ օրենքի նախագիծ

27

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ պատգամավոր՝

Վարդան Աթաբեկյան

Օրենքի անվանում

Օրենքի անվանման հետ կապված մեկնաբանություն.

Ի սկզբանե այս օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականցնող մարմինների մասին էր։

Այլապես «հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության դրույթները» պետք է համապատասխանաբար ներառվեին (և որոշ մասով ներառվել են) «Հաշվապահական հաշվառման մասին և աուդիտորական հործունեության մասին» օրենքներում։

Չի ընդունվել                         Կարծում ենք, որ գործող անվանման հետ կապված խնդիր չի առաջանում:

Չի ընդունվել                         

28

Հոդված 3.

Առաջարկվում է Հոդված 3-ում վերականգնել նախնական տարբերակում առկա 3-րդ մասը հետևյալ խմբագրությամբ.

“2.Քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտում կարգավորման և վերահսկողության քաղաքականությունից բխող, սույն օրենքով նախատեսված գործառույթները իրականացվում են սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված մարմինների կողմից։”

Օրենքի նախնական տարբերակում այս հոդվածը, որով նախատեսվում էր  հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտում կարգավորման և վերահսկողության քաղաքականությունից բխող գործառույթները պատվիրակել համապատասխան կառւյցներին։

Միաժամանակ այս հոդվածը կապ է «քաղաքականություն իրականցնող» մարմնի և «գործառույթներ իրականցնող» մարմնի միջև։

Չի ընդունվել

Տես սույն ամփոփաթերթի 22-րդ առաջարկի հետ կապված մեկնաբանությունը:

Չի ընդունվել

 

29

Օրենքի Հոդված 4-ը

Առաջարկվում է վերականգնել նախկին հետևյալ խմբագրությամբ.

“Հոդված 4.   Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը

1.«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտում գտնվող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն է (այսուհետ՝ Պալատ), իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, արժեթղթավորման հիմնադրամների համար կարգավորման գործառույթներ իրականցնող մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Պալատը` համատեղ:

2. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ իրականցնող մարմինը Պալատն է:”

Օրենքի նախնական տարբերակում կար այս հոդվածը, որով սահմանվում էր թե, որ կառույցը պետք է իրականացնի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթները։

Ոչ սույն օրենքում, ոչ էլ «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերում սահմանված չէ, թե ով է կարգավորման գործառույթներ իրականցնող մարմինը։

Մի գուցե այս հոդվածը պետք է պահպանվեր և «Պալատ» տերմինը փոխարինվեր «Մասնագիտացված կառույց» տերմինով։

Կամ էլ մի գուցե օրենքով պետք է նախատեսվեր որ «հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտում կարգավորման եւ վերահսկողության քաղաքականություն իրականացնող մարմինը» իր որոշ գործառույները սույն օրենքի համաձայն պատվիրակում է մասնագիտացված կառույցին և Հանրային վերահսկողության խորհրդին։

Կարող է նախատեսվել այլ կառույց։

Չի ընդունվել

Տես սույն ամփոփաթերթի 22-րդ առաջարկի հետ կապված մեկնաբանությունը:

Չի ընդունվել

 

30

Օրենքի նախագծում

Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններին աուդիտորական ծառայությունը մատուցող աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ արտաքին գնահատումը պարտադիր իրականացվի ՀՎԽ–ի կողմից, ինչպես սահմանված է համապատասխան Եվրադիրեկտիվով (2006/43/EC)

Չի ընդունվել                         Այս փուլում ՀՎԽ-ն կարող է չունենալ անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ նշված գործառույթն ամբողջությամբ իրականացնելու համար, հետևաբար նշված է, որ ՀՎԽ-ն անմիջականորեն աուդիտորական կազմակերպություններում հսկողություն կարող է իրականացնել միայն անհրաժեշտության դեպքում: Տես նաև սույն ամփոփաթերթի 8-րդ առաջարկի մեկնաբանությունը։

Չի ընդունվել                         

31

Հոդված 24.

Օրենքի նախնական տարբերակում շարադրված է եղել հետևյալ կերպ.

«7. սույն օրենքի համաձայն իրականացնում է վերահսկողություն Մասնագիտացված կառույցի) գործունեության նկատմամբ»։ Հանվել է «սույն օրենքի համաձայն» բառերը։ Վերահսկողությունը պետք է իրականցվի միայն օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

Առաջարկվում է նաև 24-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

“1. Սույն օրենք 17–րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի  իրականացնել մասնագիտացված կառույցի գործունեության ստուգումներ։”

Չի ընդունվել Մասնագիտացված կառույցի նկատմամբ իրականացվելիք վերահսկողության շրջանակը հստակ սահմանված է Օրենքի նախագծի 4-րդ գլխով:

Չի ընդունվել

32

Օրենքի նախագծում

Առաջարկվում է հավատարմագրման պահանջներում ավելացնել հետևյալ պահանջները.

4) ունենա աուդիտորական գործունեության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման կազմակերպման եւ անցկացման ընթացակարգեր,

5) ունենա փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» եվ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով  ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգեր,

6) իր անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիառման կարգ:

Չի ընդունվել                          Եթե մասնագիտացված կառույցը նշված փաստաթղթերը չունենա և չհամաձայնեցնի ՀՎԽ-ի հետ, գործունեություն չի կարող իրականացնել: Ուստի նպատակահարմար չէ այդ կետերը որպես հավատարմագրման պահանջներ սահմանել:

Չի ընդունվել

33

Օրենքի նախագծում

Մասնագիտական կառույցի գործառույթների մեջ չկա  «Ամբողջական ՖՀՄՍ-ների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, հայեցակարգային հիմունքների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ներառյալ դրանցում կատարված փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունների» գործառույթ:

Որ կառույցը պետք է իրականացնի նշված գործառույթը։

Չի ընդունվել                  Օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված է, որ ՀՎԽ-ն ապահովում է նշված ստանդարտների թարգմանության պաշտոնական հրապարակումը:

Չի ընդունվել

34

Օրենքի նախագծում

Առաջարկվում է մասնագիտացված կառույցին անդամակցության փաստաթղթերի ցանկում ներառել ձևակերպում, ըստ որի մասնագիտացված կառույցը կարող է սահմանել իր անդամների նկատմամբ լրացուցիչ պահանջներ և պահանջել լրացուցիչ փաստաթղթեր

Չի ընդունվել Նպատակահարմար չէ նման լրացուցիչ պահանջներ սահմանել, քանի որ մասնագիտացված կառույցի կողմից ռեեստրի վարումը և դրանում անդամների գրանցումը, ըստ էության, պետության կողմից պատվիրակված լիցենզավորման կամ որակավորման գործառույթն է:

Չի ընդունվել

35

Անցումային դրույթներ

Անցումային դրույթներում ավելացնել կետ հետևյալ բովանդակությամբ:

“5. Սույն օրենքով նախատեսված գործառույթները իրականացնելու համար ՀՀ կառավարությունը մասնագիտացված կառույցին անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրում է համապատասխան մակերեսով տարածք։”

Չի ընդունվել      Ներկայումս կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը հիմնվում է հանրային ակտիվների խնայողաբար, արդյունավետ և օգտավետ օգտագործման սկզբունքների վրա, իսկ կատարված առաջարկը չի բխում դրանցից։

 

36

ՀՀ Աժ պատգամավոր՝Արտակ Մանուկյան

«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդված

«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածում սահմանել, թե ով է իրականացնելու ՀՎԽ աշխատակազմի գործառույթները

Ընդունվել է                          Նշվել է, որ այդ գործառույթներն իրականացնելու է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը

Ընդունվել է

 

37

ՀՀ կառավա

րություն

Բոլոր 3 օրենքների նախագծերում

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերում կատարվել են խմբագրական բնույթի շտկումներ:

Ընդունվել է   Նախագծերը խմբագրվել են

Ընդունվել է