ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված Կ-100-11.04.2019-ՏՏԳԲ-011/1 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների

 

Առաջարկության հեղինակը

Առաջարկության բովանդակությունը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները 

1.    Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում լրացնել նոր ենթակետ հետևյալ խմբագրությամբ.  «Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:

 

1. Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն՝ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը լրացվել է նոր ենթակետով։

Ընդունվել է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները 

2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի  «Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև գետերի այն հատվածները, որտեղ կարելի է կառուցել փոքր հիդրոէլեկտրականներ:»

 

Պարզաբանում։  Նախագծով սահմանվում են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքեր։ Նախագծով հստակեցվում են այն գետերն ու գետահատվածները, որտեղ արգելվելու են փհէկերի կառուցումը, իսկ ներկայացված առաջարկությունը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակից։ Միաժամանակ, ցանկացած գետահատվածից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը  առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխելու գերակայությունները սահմանող մի շարք չափանիշներով,  առաջնահերթությունը տալով մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը։

Քննարկվել է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները 

3. Նախագծում նախատեսել ևս մեկ հոդված, որով կսահմանվի, թե ի՞նչ ժամկետում պետք է կառավարության կողմից ընդունվեն այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը

3. Ընդունվել է, նախագծի 3-րդ «Անցումային դրույթներ» հոդվածում կատարվել է համապատասխան լրացում՝ սահմանվել են կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները։ 

Ընդունվել է