Առաջարկնրեի

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ՝ Պ-095) վերաբերյալ

 

Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում որպես լրացում առաջարկվող 2582-րդ հոդվածը լրացնել 2-րդ և 3-րդ մասերով.  

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

  • երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ,
  • շահադիտական դրդումներով,
  • մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
  • ակնհայտ հղի կենդանու նկատմամբ,
  • առանձին դաժանությամբ,
  • արտահայտվել է մարմնի կամ դեմքի անջնջելի այլանդակմամբ,
  • զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
  • անչափահասի ներկայությամբ,
  • հանրային ցուցադրմամբ

պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև ինըհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երեքից վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի համաձայն դատապարտված անձը պարտավոր է վճարել տուժող կենդանու կամ կենդանիների բուժման և վերականգնման բոլոր ծախսերը։»: