ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0 նախագծերի փաթեթի վերաբերյալ:

 

Շրջանառության հարկով աշխատող հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հարկային օրենսգիրքը բարենպաստ պայմաններ սահմանող դրույթով լրացնելու համար

 

Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված է շրջանառության հարկի դրույքաչափերը, որի համաձայն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները 2019 թ-ի հունվարի 1-ից իրացման շրջանառությունը հարկում են ստորև ներկայացվող դրույքաչափերով.

 

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

8

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

20

 

Վերոնշյալը լուրջ խնդիր է առաջացնում շրջանառության հարկով աշխատող հյուրանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար:

Անկախ ընդհանուր հասույթի մեջ հանրային սննդի ծառայություններից ստացվող իրացման շրջանառության ունեցած տեսակարար կշռից` հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանրային սննդի հետ առնչություն ունենալու դեպքում, պետք է հյուրանոցային և այլ ծառայությունների իրացման շրջանառությունը հարկեն 20 %-ով: Նշվածը մեկնաբանվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից /կցվում է/:

Օրինակ` <<Ծաղկահովիտ>> ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը հանդիսանում է Ծաղկաձոր քաղաքում համալիր հյուրանոցային ծառայության մատուցումը և, այդ ծառայությունը լիարժեք մատուցելու նպատակով, կազմակերպությունը հյուրերին տրամադրում է նաև սնունդ իր տարածքում գտնվող ճաշարանում և բարում՝ օգտագործելով տնտեսական գործունեության ՏԳՏԴ I56.29.1 հանրային սննդի ծառայության մատուցման դասակարգիչը: Ստորև ներկայացվում է կազմակերպության իրացումից հասույթի տեսակարար կշիռները.

 

 

 

 

Հյուրանոցային ծառայություն

Հանրային սննդի ծառայություն

2018թ-ի 1-ին եռամսյակ

-

79

21

2018թ-ի 2-րդ եռամսյակ

 

54

46

2018թ-ի 3-րդ եռամսյակ

 

64

36

2018թ-ի 4-րդ եռամսյակ

 

71

29

Միջին տարեկան տեսակարար կշիռը 2018թ-ին

 

67

33

2019թ-ի 1-ին եռամսյակ

 

74

26

 

Վերոհիշյալով պայմանավորված, առաջարկվում է Հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

<>

Վերոնշյալ դրույթը չընդունելու հետևանքով, խնդրո առարկայի հետ առնչվող կազմակերպություններն ստիպված վարձակալության են հանձնում սննդի կազմակերպման ծառայությունները, որն իր հետ բերում է բազմաթիվ կազմակերպական խնդիրներ /օրինակ` տուրիստական կազմակերպությունները միևնույն հաճախորդի հանգստի կազմակերպման նպատակով ստիպված են լինելու ամրագրում կատարել 2 տարբեր կազմակերպություններում, վճարում կատարել մասնատված և այլն/:

 

 

    Հարգանքով`

    ԱԺ պատգամավոր

    Հայկ Սարգսյան