ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածում «հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով» բառերը փոխարինել «նոր պարբերություններով» բառերով,

2) 1-ին հոդվածով սահմանվող «սակավաջրություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է հիմք ընդունելով տվյալ  հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը,

3) 2-րդ հոդվածում «հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով:

                                                                   

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ