ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Հայաստանի Հանրապե-տության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառա-վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-052-11.03.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ:

1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

 1) 1-ին հոդվածի միակ մասը համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` «իրավասու մարմին» հասկացությունը վերջից լրացնել «Հայաստանի Հանրապետության տեղական կառավարման մարմին» բառերով,

3)  2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` «հանրային ենթակառուցվածք» հասկացության սահմանման մեջ «շենքեր» բառից առաջ լրացնել «այդ թվում՝» բառերով,

4) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 24-րդ կետերից «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

5)  2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` «հասանելիության վճարներ» հասկացության մեջ «հասանելիության վճարներ» բառերից հետո լրացնել «հանրային գործընկերոջ կողմից» բառերով,

6)  2-րդ հոդվածի 1-ին մաս 10-րդ կետը` «մասնավոր գործընկեր» հասկացության մեջ «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը» բառերով և «ՊՄԳ պայմանագիր» բառերից հետո լրացնել «կամ որը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով փոխարինում է պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձին» բառերով,

7) 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի    3-րդ մասը,

8) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «բարելավմանը և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառը,  «շահագործմանը» բառից հետո՝ «և (կամ)  տեխնիկական սպասարկմանը» բառերը,

9) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի համարները տեքստից բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը,

10) նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը հանել,

11) նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին։»,

12) 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հանել,

13)  6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «և ՊՄԳ ընթացակարգերով» բառերը` նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և հաշվի առնելով սույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դրույթները,

14) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ֆինանսական պարտավորությունների» բառերից հետո լրացնել «կատարման նկատմամբ» բառերը,

15) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «և ՊՄԳ ընթացակարգերով» բառերը՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և հաշվի առնելով սույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դրույթները,

16) 9-րդ հոդվածը լրացնել 1-ին մասով. «1. Իրավասու մարմինը՝» բառերով,

17) Նախագծի 11-րդ հոդվածի միակ մասը համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը,

18) 11-րդ հոդվածից հանել 2-րդ անգամ օգտագործված «4-րդ հոդվածի» բառերը,

19) 13-րդ հոդվածի 1-ին մասում «պահանջներ և (կամ) հրապարակման պարտավորությունից ազատելու դեպքեր» բառերը փոխարինել «պահանջները» բառով,

20) 13-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով.

«2. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ այնպիսի տեղեկատվությունը, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով, ենթակա չէ հրապարակման:»,

21) 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «մրցութային փաստաթղթերով սահմանված պայմանների և ընթացակարգերի համաձայն» բառերը,

22) 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել ՊՄԳ պայմանագրի ստորագրման  պահին: ՊՄԳ պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջազգային պրակտիկայում լինում են դեպքեր, երբ կոնսորցիումի բաժնեմասնակցության փոփոխությունը հան-գեցնում է խնդիրների,

23) 15-րդ հոդվածի 4-րդ մասի «այլ» բառը հանել,

24) 16-րդ հոդվածի վերնագրում «հիմնական» բառից հետո լրացնել «տեղեկությունները և» բառերը` նկատի ունենալով, որ 16-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը գնում է տեղեկությունների ու պայմանների մասին: Սա բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից,

25) 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) ՊՄԳ պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, ընթացակարգերը և հանգամանքները, ներառյալ՝ վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը։»,

26) 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված  17. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը

1. ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել, եթե նման փոփոխություն կատարելու հնարավորությունը հստակ և ուղղակի դրույթով նախատեսված է ՊՄԳ պայմանագրում: Այդ դրույթը պետք է սահմանի հնարավոր փոփոխությունների շրջանակը, բնույթը և կատարման կարգը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում այդ հնարավորությունը կարող է օգտագործվել:

2. ՊՄԳ պայմանագիրը պետք է ներառի սույն հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՊՄԳ պայմանագիրը միակողմանիորեն փոփոխելու, ինչպես նաև տվյալ հանրային ենթակառուցվածքին կամ հանրային ծառայությանը ուղղակիորեն վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության հետևանքով մասնավոր գործընկերոջ կրած վնասների հատուցման կարգը և պայմանները:

3.Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ.

1)  լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը դրական է,

2) ՊՄԳ ծրագիրը շարունակում է համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին:»:

27) 18-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել և հոդվածը լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասերով.

«2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը գույքի (գույքային իրավունքների) նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ երրորդ կողմերին փոխանցել հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը: Հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման ժամկետը չի կարող երկարաձգվել՝ անկախ ՊՄԳ պայմանագրի ժամկետի երկարաձգման իրավունքի առկայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավունքների փոխանցումը վավեր է միայն հանրային գործընկերոջ կողմից հաստատվելուց հետո:

4. Սույն հոդվածով նախատեսված իրավունքների փոխանցումը անվավեր է այդպիսի փոխանցման կատարման պահից, եթե այն հանգեցնում է ՊՄԳ պայմանագրի ժամկետի գերազանցմանը։»:

28) 19-րդ հոդվածի 1-ին մասը «գործընկերը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

29) 19-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետում» բառը փոխարինել «կարգով» բառով:

30) 22-րդ հոդվածի 3-րդ մասում «հայտատուին» բառը փոխարինել «մասնավոր գործընկերոջը» բառերով և «նպատակով» բառից հետո լրացնել «, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:» բառերը,

31) 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է բոլոր ՊՄԳ ծրա-գրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը:»,

32) 24-րդ հոդվածի 2-րդ մասում «ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնին» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով» բառերով,

33) 24-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը,

34) 26-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «մատակարարված» բառը փոխարինել «մատուցված» բառով,

35) 27-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «շարունակել» բառը,

36) 9-րդ գլխի  վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գլուխ IX.   «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»,

37) 29-րդ հոդվածի միակ մասը համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

38) 9-րդ գլուխը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.

«Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հան-րային և մասնավոր գործընկերների միջև կնքված ՊՄԳ պայմանագրերի և ՊՄԳ ծրագրերի մասով հայտարարված մրցույթների վրա:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետով, 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:»։

 2. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) 1-ին հոդվածի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 2-8-րդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 2-րդ հոդվածում «481-րդ» բառերը փոխարինել «48.1-ին» բառերով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի դրույթները,

4) 6-7-րդ հոդվածներում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

5) 6-րդ հոդվածի «ենթակետով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը,

6) 8-րդ հոդվածի 1-ին մասի «հետևյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրի «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը,

2) նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 1-ին հոդվածում երկու անգամ օգտագործվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

4) 1-ին հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 1-ին հոդվածում երկու անգամ օգտագործվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 2-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

4) 2-րդ հոդվածով լրացվող ենթակետը տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդու-նելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը,

5) 2-րդ հոդվածի «հետևյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

 5. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 2-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 3-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

 6. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 1-ին հոդվածում երկու անգամ օգտագործվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից «հետևյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

4) 3-րդ հոդվածի 1-ին մասում «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

5) 3-րդ հոդվածի 2-րդ մասից «հետևյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

6) 3-րդ հոդվածի 1-2-րդ մասերում (3-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՀ» հապավումը) կի-րառվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

 7. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

2) 2-րդ հոդվածում կիրառվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) 2-րդ հոդվածից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

4) 3-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը,

5) 3-րդ հոդվածից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

 Հարգանքով՝        Էդուարդ Աղաջանյան