«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱ­ԽԱԳԾԻ (Պ-048-06.03.2019-ԳԿ-011/0) ՎԵ­ՐԱ­­ԲԵՐ­­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համա­րում  օրենքով ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլոր­տում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոն­ցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբա­նու­թյուններ, արդեն իսկ կա կինոյի միջազգային օրը (դեկտեմբերի 28): Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում: