ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին   ( Խ-023-26.02.2019-ՖՎ-011/1) օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր և բանավոր առաջարկների

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ/ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերություն

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համարակալումը խմբագրել՝համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 14-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև

Ընդունելի է:  Տեխնիկական թերություն է:

Ընդունված է:  

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածից հանել «նույն հոդվածը» բառերը:

 Ընդունելի է:  

Ընդունված է:  

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված       

Նախագծի 1-ին հոդվածից հանել«լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը՝ նկատի ունենալով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված չէ թե որ մարմիննէ հանդիսանում լիազոր:

 Ընդունելի է մասնակի: Համաձայնվելով առաջարկության հեղինակների հետ, որ   Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված չէ թե որ մարմինն է հանդիսանում լիազոր, օրենքի նախագծի հեղինակների կողմից առաջարկվում է. նախագծի  1-ին հոդվածի «լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը փոխարինել.«Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու» բառերով:  

 

Ընդունված է:  

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի  2-րդ մաս

Նախագծի 1-ինհոդվածի 2-րդ մասում լրացնել «ֆինանս», «ֆինանսավորում» և «ֆինանսների տրամադրում» բառերը՝ դիսպոզիցիան հստակեցնելու նպատակով:

 Ընդունելի է:  

Ընդունված է:  

Պատգամավոր` Մանե Թանդիլյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածի «լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու» բառերը փոխարինել.«Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու» բառերով:

Ընդունելի է:  

Ընդունված է: