ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին   ( Խ-023-26.02.2019-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր և բանավոր առաջարկների

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ/ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ կառավարություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16914-րդ հոդվածի վերնագիր

Նախագծով լրացվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16914-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել առաջարկվող լրացման բովանդակությանը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:

Ընդունելի է:  Առաջարկվող նոր տարբերակ. «…լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի…»

Ընդունված է:  

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող     2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը՝», հաշվի առնելով, որ նախագծով նկարագրված մի շարք գործարքներ (օրինակ՝ փոխառություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն կարող են կնքվել նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակից այլ սուբյեկտների կողմից ևս, իսկ որոշ բառեր (օրինակ՝ փող, դրամ) կարող են գովազդվել նաև այլ նպատակներով:

Առաջարկում ենք նեղացնել հոդվածի դիսպոզիցիան՝ սահմանափակելով վերը նշված բառերի օգտագործումը և դրանց կիրառման նպատակը:

 Ընդունելի է:  

Ընդունված է:  

Պատգամավոր` Մանե Թանդիլյան

Նախագծի 1-ին հոդվածի       2-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ մաս.«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի  չափով:»

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի  1-ին պարբերության 2-րդ մասը շարադրել  հետևյալ բովանդակությամբ.  «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»

Ընդունելի է:  

Ընդունված է:  

Պատգամավոր` Մանե Թանդիլյան

 Նախագծի 1-ին հոդվածի     2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ մաս.«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի  չափով:»

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ մասը  շարադրել  հետևյալ բովանդակությամբ.  «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով

Ընդունելի է:  

Ընդունված է: