ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-013-12.02.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից առաջ լրացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը՝ նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթերը» բառերով՝ նկատի ունենալով նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 3-րդ մասի համաձայն համապատասխան փոփոխություն պետք է կատարվի նաև Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում: Ուստի առաջարկում ենք Օրենքի 2-րդ մասի «ե» կետը խմբագրել՝ նախատեսելով, որ լիցենիայի հայտը մերժում է, եթե հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1.մասով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձեւավորման պայմաններով և կարգով ֆինանսական երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «կետերով» բառից առաջ լրացնել «ա) կետում» բառերը՝ նկատի ունենալով, որ վերոհիշյալ բառը նախատեսված է հենց այդ կետում, ոչ թե 1-ին մասում:
4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «5.1-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «5.1-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով՝ նկատի ունենալով, որ քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանելու վերաբերյալ դրույթները սահմանվում են նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 5.1-րդ հոդվածի 5-րդ մասով:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ