ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-013-12.02.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից առաջ լրացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը՝ նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթերը» բառերով՝ նկատի ունենալով նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 3-րդ մասի համաձայն համապատասխան փոփոխություն պետք է կատարվի նաև Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում: Ուստի առաջարկում ենք  Օրենքի 2-րդ մասի «ե» կետը խմբագրել՝ նախատեսելով, որ լիցենիայի հայտը մերժում է, եթե  հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1.մասով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձեւավորման պայմաններով և կարգով ֆինանսական երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «կետերով» բառից առաջ լրացնել «ա) կետում» բառերը՝ նկատի ունենալով, որ վերոհիշյալ բառը նախատեսված է հենց այդ կետում, ոչ թե 1-ին մասում:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «5.1-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «5.1-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով՝ նկատի ունենալով, որ քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանելու վերաբերյալ դրույթները սահմանվում են նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 5.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

 

    ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ