ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-361-28.08.2018,18.10.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածում ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-րդ հոդվածը, որով նախատեսվում է, որ տեղական ինքնակառավարման օրը նշվում է նոյեմբերի 10-ին, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվում է  նոր 14.3-րդ հոդված, որով նախատեսվում են նույն դրույթները: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք, նախագծից հանել 1-ին հոդվածը և 2-րդ հոդվածով լրացվող 14.3 հոդվածը:

2. Նախագծի 2-րդ հոդվածից հանել լրացվող 14.2 հոդվածը, որը կարգավորում է Երևանի օրը որպես տոն օր նշելու հարցը, քանի որ այդ հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Երևանի օր նշելու մասին» №822-Ն որոշմամբ, ինչն այս պարագայում ապահովում է առավել ճկունություն:

 

Հարգանքով`    ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ