Առաջարկություն
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝Օրենքի) նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ.
Հոդված 1. «Հոդված 14.1. Երևանի՝ օր նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:»:
Հոդված 2. «Հոդված 14.2. Տեղական ինքնակառավարման օր՝ նշվում է նոյեմբերի 10-ին:»:
Հոդված 3. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝Օրենքի) նախագիծի առաջարկության վերաբերյալ
Նախագծի 1-ին հոդվածով Երևան քաղաքի տոնը առաջարկվում էր նշել հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի տոնը երևանցիների համար սիրված տոն է, և քաղաքում անցկացվող միջոցառումներին լիարժեք մասնակցության համար առավել նպատակահարմար է տոնը նշել կիրակի օր, առաջարկում եմ նախագծում կատարել փոփոխություն, և Երևան քաղաքի օրը օրենքով սահմանել հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը: Առաջարկությամբ կվերացվի նաև նախորդ նախագծում առկա հոդվածների հաջորդականության անճշտությունը: