Առաջարկություն

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝Օրենքի) նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 1. «Հոդված  14.1. Երևանի՝ օր նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:»:

Հոդված 2. «Հոդված  14.2. Տեղական ինքնակառավարման օր՝ նշվում է նոյեմբերի 10-ին:»:

Հոդված 3. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:

 

Հիմնավորում 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝Օրենքի) նախագիծի առաջարկության վերաբերյալ 

Նախագծի 1-ին հոդվածով Երևան քաղաքի տոնը առաջարկվում էր նշել հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան   քաղաքի տոնը երևանցիների համար սիրված տոն է, և քաղաքում անցկացվող միջոցառումներին  լիարժեք մասնակցության համար առավել նպատակահարմար է տոնը նշել կիրակի օր, առաջարկում եմ  նախագծում կատարել փոփոխություն, և Երևան քաղաքի օրը օրենքով սահմանել   հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը: Առաջարկությամբ կվերացվի  նաև նախորդ նախագծում առկա հոդվածների հաջորդականության անճշտությունը: