«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱ­ՀՈՎ­ՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-390-9.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ
ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Պաշտո­նա­տար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշխիք­նե­րի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություն և լրացում կատ­ա­րելու անհրա­ժեշտությունը բացակայում է և առաջարկում է գործող օրենքի հոդ­ված­ները թողնել անփոփոխ, նկատի ունենալով հետևյալ հանգամանքները՝

1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիա­լական երաշխիքների մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքի (այ­սու­հետ` օրենք) 7.6-րդ հոդ­վածի 4-րդ մասում ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված և օպե­րատիվ կարգավորում պահանջող դրույթներ և այդ պատճառով դրանք պետք է կար­գա­վորվեն Հայաստանի Հանրա­պետության վար­չապ­ետի որոշմամբ: Հենց այդ տրամաբանությամբ է օրենքում ամրագրվել նշված մոտեցումը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի դրույթներն ընթացակարգային բնույթի դրույթներ են և, անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են կարգավորվել ենթաօրենսդրական ակտով: