ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-738-25.03.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում օրենքով նշված ապրանքներից բացի այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը 2015 թվականի հոկտեմբերի 1-ից հետաձգվում է հինգ տարի ժամկետով` ներկայումս սահմանված 3 տարվա փոխարեն: Ընդ որում, նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ներկա տնտեսական պայմաններում ներդրումների հետգնման ժամկետների երկարաձգմամբ, ինչպես նաեւ շահութաբերության մակարդակի նվազեցմամբ:

Նշվածի կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը՝ 

1. ԱԱՀ-ն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկվող հարկ է եւ այն որեւէ դերակատարություն չունի կատարված ներդրումների հետգնման գործընթացում: Կատարված ներդրումները փոխհատուցվում են տնտեսական գործունեության արդյունքում առաջացող շահույթների հաշվին, հետեւաբար, կատարված ներդրումների հետգնման ժամկետների վրա ազդեցություն կարող է ունենալ շահութահարկը: Հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներն արդեն իսկ հնարավորություն են ընձեռում կատարված ներդրումները հետգնել առավել կարճ ժամկետներում: Խոսքը, մասնավորապես, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հիմնական միջոցների գծով արագացված ամորտիզացիայի հնարավորության մասին է, որի շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն ունեն առավել կարճ ժամկետներում իրականացնել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսագրումները եւ ունենալ ավելի մեծ շահույթներ՝ արդյունքում կրճատելով կատարված ներդրումների հետգնման ժամկետները:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետաձգման առավելագույն ժամկետը բավականին երկար ժամանակ է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները կարողանան վճարել հետաձգված ԱԱՀ-ի գումարները: Նշվածը հիմնավորում է այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով նախատեսված՝ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետաձգման արտոնության կիրառության անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ իրականացվող ներդրումային բոլոր ծրագրերի մեկնարկից հետո շատ կարճ ժամանակամիջոցում տնտեսվարող սուբյեկտները ունենում են իրացումներ, հետեւաբար նաեւ ԱԱՀ-ի գումարներ, եւ այդ պարագայում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետներն էլ ավելի երկար ժամկետով հետաձգելն իմաստազրկվում է, քանի որ հարկ վճարողների համար, ըստ էության, տարբերություն չկա՝ այդ գումարները վճարել հարկային մարմնին, թե՝ մաքսային մարմնին եւ դրանք հաշվանցել հարկային մարմնին վճարվող ԱԱՀ-ի գումարներից:

Նշվածի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ առ այսօր «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված արտոնությունից օգտված տնտեսվարող սուբյեկտների կողմից ԱԱՀ-ի գումարների հետաձգման ժամկետը սուղ լինելու հանգամանքի վերաբերյալ դժգոհություններ, ինչպես նաեւ ժամկետի երկարաձգման ուղղությամբ առաջարկություններ չեն ներկայացվել:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման նպատակով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել 11 ներդրումային ծրագիր` 29.6 մլրդ դրամ ներդրումային ակնկալիքով եւ հետաձգվել է 5.9 մլրդ դրամի ԱԱՀ:

3. Նախագծով ներկայացված փոփոխություններն, ըստ էության, կիրառելի են լինելու 2015 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչն ընդունելի չէ, քանի որ նման մոտեցումը ստեղծում է հարկման անհավասար պայմաններ մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 1-ն արտոնությունից օգտված հարկ վճարողների համեմատությամբ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի` բյուջետային 
բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, օրենքով նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը 2015 թվականի հոկտեմբերի 1-ից հետաձգվում է հինգ տարի ժամկետով` ներկայումս սահմանված 3 տարվա փոխարեն: 

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է հինգ տարի ժամկետով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: 

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման երեք տարի ժամկետը փոխարինել հինգ տարով, եւ հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղեկցող գրությամբ ներկայացված տեղեկատվությունը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: