ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-603-23.09.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի համար սահմանել պարտականություն` յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ գրավոր հաշվետվությամբ: Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն նրա կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, գրավոր ու բանավոր հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելու, մշտական հանձնաժողովների եւ այն հանձնաժողովների, որոնց անդամ է հանդիսանում, նիստերին մասնակցելու, դրանց ընթացքում ունեցած ելույթների, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխանների, գործուղումների, քաղաքացիների ընդունելությունների,  սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների մասին։

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ներկայացվող հաշվետվության մեջ նախատեսվում են նաեւ պատգամավորի գործունեությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք ներկայացնելը նրա պարտականությունը չէ: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է, որ պատգամավորը պետք է հաշվետու լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանը` գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, գործուղումների եւ քաղաքացիների ընդունելությունների համար: Մինչդեռ, ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելը յուրաքանչյուր պատգամավորի իրավունքը եւ ոչ թե պարտականությունն է: Նույնը վերաբերում է նաեւ քաղաքացիների հետ  հանդիպումների եւ ընդունելությունների կազմակերպմանը: Այդ առումով պարզ չէ, թե ինչու պետք է պատգամավորն իր` օրենքով նախատեսված իրավունքների իրականացման  վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի:

 Հարկ է նշել նաեւ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանված են պատգամավորի պարտականությունները, մասնավորապես` պատգամավորը պարտավոր է մասնակցել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների ու աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է, ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, պահպանել էթիկայի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում ու շենքում գործող անվտանգության կանոնները, ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին եւ այլն: Այդ առումով նշված հաշվետվությունը չի կարող դիտարկվել որպես պարտականություն: Բացի դրանից` «հաշվետվություն» հասկացությունը ներառում է նաեւ գնահատման տարր, եւ, ըստ համապատասխան գնահատականի, պետք է առաջացնի նաեւ իրավական հետեւանքներ: Մինչդեռ ներկայացված օրենքի նախագծից պարզ չէ, թե պատգամավորի կողմից ում է ներկայացվելու նշված հաշվետվությունը, եւ ինչ իրավական հետեւանքներ են առաջանալու վերջինիս համար` այն չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

Միաժամանակ, համաձայն օրենքի նախագծի հետ ներկայացված հիմնավորման, օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնելու առավել թափանցիկ եւ հաշվետու՝ ընտրողների առջեւ պատգամավորի հաշվետու լինելու ինստիտուտի ներդրման, ինչպես նաեւ պատգամավորների միջեւ մրցակցությունը խթանելու միջոցով: Այդ առումով նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների թիվը պատգամավորի ակտիվության որոշման բավարար ցուցանիշ չէ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում Ազգային Ժողովի պատգամավորը պարտավոր է յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում գրավոր հաշվետու լինել իր կատարած գործունեության վերաբերյալ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանից հետ պատգամավորի կողմից նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ գրավոր հաշվետվության սահանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: