ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի (Պ-602-17.09.2014-ՏՏ-010/0, Պ-6021-4 -17.09.2014-ՏՏ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման հետ կապված: Այնուամենայնիվ՝

I. «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծում անհրաժեշտ է հստակեցնել «գյուղացիական վարկ» եւ «վարկերի սուբսիդավորում» հասկացությունները, մասնավորապես, պարզ չէ արդյոք սուբսիդավորման չափը պայմանավորված կլինի վարկի գումարով, թե ոչ, սուբսիդավորումը վերաբերում է մայր գումարին, թե վարկի տոկոսադրույքին: Հարկ է նաեւ հաշվի առնել այն դեպքերը, երբ վարկավորման տոկոսը պակաս է 10 տոկոսից:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված «յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է վարկերի սուբսիդավորում» դրույթը խնդրահարույց է նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված` օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի հետ, քանի որ առաջիկա տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կարող է նախագծի դրույթներն անտեսված լինեն:

Առաջարկում ենք նախագծի վերնագրում, 1-ին եւ 2-րդ հոդվածներում «գյուղացիական տնտեսություններին» բառերը փոխարինել «գյուղատնտեսությունում տնտեսավարողներին» բառերով:

II.  «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի վերաբերյալ.

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված շրջանառության հարկ վճարողների համար առեւտրական (առուվաճառքի), արտադրական եւ այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով սահմանել շրջանառության հարկի 0 տոկոս դրույքաչափ:

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված արտոնագրային վճար վճարողների կողմից վճարվող արտոնագրային վճարի հաշվարկման համար սահմանել 0 գործակից (արտոնագրային վճարը սահմանել 0 դրամ):

Նախագծերը ներառում են հարկումից խուսափելու լուրջ եւ դժվար կառավարելի ռիսկեր: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է արտոնությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված հարկ վճարողներին: Այսինքն, ստացվում է, որ նախագծերի ընդունման դեպքում տնտեսավարող սուբյեկտները կարող են ձեւականորեն գրանցվել սահմանային գոտու համայնքներում, սակայն փաստացի գործունեությունն իրականացնել հանրապետության այլ տարածաշրջաններում` անհիմն ձեւով օգտվելով հարկային արտոնություններից:

III. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված ֆիզիկական անձանց գույքահարկի եւ հողի հարկի գումարները համայնքային բյուջե վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք նախագծերում հստակեցնել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքային բյուջե վճարվում են սահմանային գոտու համայնքներում գրանցված ֆիզիկական անձանց սահմանային համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի եւ գույքի դիմաց վճարվող հողի հարկի ու գույքահարկի գումարները:

Նախագծերի 1-ին հոդվածները «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով:

Ներկայացված նախագծերում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

 «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն կառաջացնի:

Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվությունը բարձրացնելու եւ այդ համայնքներում գործարար միջավայրը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2014 թվականի հոկտեմբերի 2-ի 01/23.2/16352-14 գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթը (Կ-621-03.10.2014-ՏՀ-010/0, Կ-6211-7-03.10.2014-ՏՀ-010/0), որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել լայն հարկային արտոնություններ` նրանց ազատելով այդ համայնքներում իրականացվող գործունեության մասով հարկերի վճարումից:

Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1) բնակչությանը մանրածախ վաճառքի (առուվաճառքի) իրականացման գործունեությունն ազատել շրջանառության հարկից.

2) արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման գործունեությունն ազատել շրջանառության հարկից, ավելացված արժեքի հարկից, շահութահարկից (եկամտային հարկից)` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատել արտոնագրային վճարից:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերի նպատակադրումը եւ այդ նախագծերով առաջարկվող հարկային արտոնությունների ուղղությունները նույնությամբ կրկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախագծերի փաթեթի նպատակադրմանն ու դրանով առաջարկվող հարկային արտոնությունների ուղղություններին` նախագծերի հեղինակներին առաջարկում ենք սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվության ու ներդրումային գրավչության բարձրացման խնդիրների լուծմանն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում՝ առայժմ ձեռնպահ մնալով օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կամ ընդունել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի հետ կապված` Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշում՝ 3-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
  
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով      «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի          «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հարկային այդ թվում` գույքահարկի, հողի հարկի, շրջանառության հարկի եւ արտոնագրային վճարների արտոնությունների տրամադրում, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալների ընդլայնում:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:                                                                                                                                           Նախագծով սահմանվում են դրույթներ սահմանամերձ բնակավայրերում գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ հարկային, այդ թվում` գույքահարկի, հողի հարկի, շրջանառության հարկի եւ արտոնագրային վճարների արտոնությունների տրամադրման վերաբերյալ, մասնավորապես` նախատեսվում է արտոնագրային վճարներից ազատում եւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկի հաշվարկման համար սահմանվում է զրոյական տոկոսադրույք` առեւտրական, արտադրական եւ այլ գործունեությունից եկամուտների համար, ինչը կնպաստի տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական ծախսերի նվազեցմանը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», ««Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է`

1. «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում նախատեսել սահմանային գոտու համայնքների (այսուհետ` Համայնքներ) տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում` ոչ պակաս, քան 10 տոկոսի չափով:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, իսկ ծախսերի վրա կունենա ավելացման ազդեցություն, որի չափը հնարավոր չէ գնահատել` կախված գյուղացիական տնտեսությունների վարկավորման առանձնահատկություններից:

2. ««Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված շրջանառության հարկ վճարողների համար առեւտրական (առք ու վաճառքի), արտադրական եւ այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով սահմանել շրջանառության հարկի 0 տոկոս դրույքաչափ, իսկ ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից հաստատվող սահմանային գոտու համայնքներում (բնակավայրերում) գրանցված արտոնագրային վճար վճարողների կողմից վճարվող արտոնագրային վճարի հաշվարկման համար սահմանել 0 գործակից (արտոնագրային վճարը սահմանել 0 դրամ):

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակների բնույթից, իսկ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

3. ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվում են Համայնքներում գրանցված ֆիզիկական անձանց կողմից համայնքային բյուջե վճարման ենթակա համապատասխանաբար գույքահարկի եւ հողի հարկի գումարների վճարում ՀՀ պետական բյուջեից:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, իսկ ծախսերի վրա կունենա ավելացման ազդեցություն, որի չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ ըստ նշված նախագծի սահմանային համայնքների ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխության չի հանգեցնում: