ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի եւ Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-596-12.09.2014-ՊԻ-010/) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ: Մասնավորապես, ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, համայնքի ղեկավարներ, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք՝ նախարարների տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները), հատուկ ծառայություններում պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները: Նախագծով առաջարկվում է ընտրական հանձնաժողովներում նշանակվելու սահմանափակումը կիրառել նաեւ մանկավարժական աշխատողների եւ կրթական զործընթացի մասնակիցների նկատմամբ: Միանշանակ կարող ենք պնդել, որ օրենքում նշված սահմանափակումների հիմքում դրվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ նշված պաշտոնատար անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, ինչը կիրառելի չէ մանկավարժական աշխատողների եւ կրթական գործընթացի մասնակիցների համար:

Հարկ է նշել, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով տրված է «մանկավարժական աշխատող» հասկացության սահմանումը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ սահմանվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը: Ինչ վերաբերում է «կրթական գործընթացի մասնակից այլ անձանց», նշենք, որ նշված արտահայտությունը հստակ չէ եւ պարզաբանման կարիք ունի: Կրթական գործընթացին կարող են մասնակցել ինչպես նախադպրոցական հաստատություն այցելող երեխաների ծնողները, այնպես էլ ուսումնական հաստատություններում սովորող անձինք եւ նրանց ծնողները, նշված հաստատությունների ոչ մանկավարժական աշխատողները (վարչական աշխատողները), խորհրդում եւ խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները եւ այլ անձինք։ Ելնելով ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխության կարեւորությունից` անհրաժեշտ է հստակ սահմանել կրթական գործընթացին մասնակից այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող լինել ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ:

Ինչ վերաբերում է նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, համաձայն որի նախագծի ընդունումը պայմանավորված է նախագծով նախատեսվող անձանց քաղաքական գործընթացներից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ապա նշենք, որ ինչպես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, այնպես էլ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն արդեն իսկ կարգավորում են նշված հարաբերությունները: Մասնավորապես, ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Նշված հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի քանի եզրահանգում. նախ՝ նշված հոդվածը վերաբերում է ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների կողմից քաղաքական քարոզչություն իրականացնելու սահմանափակմանը: Բացի դրանից` նշված հոդվածով չեն կարգավորվում ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների կողմից իրենց լիազորությունների իրականացումից դուրս քարոզչական գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:

Հարկ է նկատել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի համաձայն ընտրական հանձնաժողովի անդամներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել: Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1?ին մասի համաձայն ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին, ինչը նշանակում է, որ վերջիններս պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնակարգումները հիմք ընդունելով` կարելի է փաստել, որ ընտրական հանձնաժողովները որեւէ քաղաքական գործընթաց չեն իրականացնում, նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորություններին համապատասխան իրականացնում է ընտրական վարչարարություն՝ կազմակերպելով եւ անցկացնելով ընտրական գործընթացը: Ավելին, ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների հիմնական եւ գլխավոր առաքելությունը քվեարկության կազմակերպումն է, որը որեւէ հիմնավորմամբ չի կարող որակվել քաղաքական գործունեություն կամ քաղաքական զործընթացի մասնակցություն:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, ինչպես ընտրական օրենսգրքով, այնպես էլ այլ օրենքներով, հստակ կարգավորված են նախագծով նպատակադրված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նախատեսվող լրացման անհրաժեշտությունը ոչ միայն առկա չէ, այլեւ նոր հարցադրումներ է առաջադրում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց զերծ պահել քաղաքական գործընթացներից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց արգելվում է անդամակցել ընտրական հանձնաժողովներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: