ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վահագն Մախսուդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-594-10.09.2014-ԳԲ-010/0) վերաբերյալ.

1. 1-ին հոդվածով խմբագրվող օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ծանուցման ժամկետների ընդլայնումն ընդունելի չէ, քանի որ այդ դեպքում կխաթարվեն փորձաքննության նախնական եւ հիմնական փուլերի իրականացման համար օրենքով սահմանված գործընթացների համար նախատեսված ժամկետների համամասնությունները:

Նույնը վերաբերում է նաեւ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետին.

2) 4-րդ մասում՝

ա. «պարտադիր» բառն ավելորդ է,

բ. «եւ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցներում» դրույթի հետ կապված հայտնում ենք, որ այն ներառված է օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի համաձայն մշակված` Հայաստանի Հանրապետության կառավարության «Հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծում  (այսուհետ՝ կարգ), ավելին՝ կարգով նախատեսված է նաեւ, որ քննարկումների պատասխանատուն ծանուցումը տեղադրում է իր պաշտոնական կայքում, փակցնում իր նստավայրի եւ հանրային նշանակության շենքերի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա».

3) 8-րդ մասով առաջարկվում է արձանագրությունը բոլոր մասնակիցների կողմից ստորագրվելու պահանջ, սակայն չի կարգավորվում բոլոր մասնակիցների, կամ առանձին անձանց կողմից ստորագրվելուց հրաժարվելու դեպքերը եւ իրավական հետեւանքները: Բացի դրանից` իրատեսական չէ բոլորի կողմից ստորագրվելու պահանջը ներկայացնելը, քանի որ այն գործնական կիրառության ժամանակ կարող է խնդիրներ հարուցել:  Գտնում ենք, որ արձանագրության ստորագրման գործընթացն ընթացակարգային բնույթ է կրում, եւ այն պետք է կարգավորվի կարգով.

4) 9-րդ մասով նախատեսված՝ որոշումը դատական կարգով վիճարկելու դրույթն ընդունելի չէ: «Որոշում» տերմինը լրացուցիչ հստակեցման կարիք ունի, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեսակետից եթե «որոշում» հասկացության տակ նկատի է առնվել հենց իրավական ակտը, ապա հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ձեռնարկողը եւ լիազորված մարմինը համատեղ իրավական ակտ ընդունել չեն կարող: Բացի դրանից` անհասկանալի է, թե այն ինչ հասարակական հարաբերություններ է կարգավորելու, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ, ըստ նշված օրենքի, իրավական ակտով կարգավորվում են որոշակի հասարակական հարաբերություններ: Պարզ չէ նաեւ այդ իրավական ակտի տեսակը եւ բնույթը: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ 13-րդ մասին.

5) 10-րդ մասն անընդունելի է, քանի որ այդ դրույթով առաջնորդվելու դեպքում, մասնավորապես, կստացվի, որ եթե հանրային քննարկումների արձանագրությունը մասնակիցներից որեւէ մեկի կողմից չի ստորագրվում, ապա դրական եզրակացություն չի կարող տրվել եւ «ամբողջ գործընթացը պետք է սկսել սկզբից»: Այս նորմի կիրառությունը գործնականում կարող է առաջացնել խնդիրներ՝ գործընթացի մասնակիցներին ներքաշելով չավարտվող շրջափուլի մեջ: Բացի դրանից` տարընթերցումների տեղիք է տալիս «ամբողջ գործընթացը պետք է սկսել սկզբից» արտահայտությունը: Եթե նկատի ունենանք ծանուցման եւ քննարկումների իրականացման գործընթացը, ապա օրենքի 26-րդ հոդվածով այդ գործընթացը կանոնակարգվում է օրենքով փորձաքննության իրականացման համար սահմանված ժամկետներին խիստ համապատասխան, եւ այս ժամկետներում գործընթացի վերսկսումն անհնար է, քանի որ կխաթարվեն փորձաքննության նախնական եւ հիմնական փուլերի իրականացման համար սահմանված ժամկետները: Հայտնում ենք նաեւ, որ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 19-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 20-րդ հոդվածի 4-րդ մասով ծավալուն եւ փոխկապակցված սահմանված են դրական եզրակացություն տալու համար  անհրաժեշտ նախադրյալները:

2. 3-րդ հոդվածով օրենքի 31-րդ հոդվածում առաջարկվող լրացումներն ընդունելի չեն, քանի որ՝

1) համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` օրենքով կարգավորվում է  Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, այդ թվում՝ անդրսահմանային եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հասարակական հարաբերությունները, որից բխում է, որ գույքային պատասխանատվության հետ կապված հարաբերությունները նշված օրենքի կարգավորման առարկան չեն: Գույքային պատասխանատվության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 60-րդ ու 62-րդ հոդվածներով եւ այլն.

2) օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գնահատման մեթոդիկա եւ վնասի չափի հաշվարկման մեխանիզմներ սահմանելու պահանջ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության «Շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկման մեթոդներն ու մեխանիզմները սահմանելու մասին» որոշումը կընդունվի դրա ընդումից հետո  6-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունները:
 

Հարգանքով`
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

         

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության իրականացման մասին հանրության ծանուցման, քննարկումների իրականացման կարգը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է հստակեցնել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը եւ համապատասխանեցնել միջազգային պայմանագրերի պահանջներին   եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա` հաշվի առնելով, որ ներկայացված նախագծով նախատեսվում է հստակեցնել եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել հանրության ծանուցմանը եւ քննարկումների իրականացմանը վերաբերող դրույթները, ինչպես նաեւ ներդնել ոչ պատշաճ մասնագիտական եզրակացության հիման վրա տրված դրաման եզրակացության դեպքում պատասխանատվության ինստիտուտը եւ շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարման մեխանիզմների ու մեթոդների կառավարության կողմից սահմանելու մասին դրույթը:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասի` ՀՀ բնապահպխանության նախարարության կողմից ներկայացված Եզրակացության (կցվում է) պահանջներին համապատասխանեցնելու դեպքում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է հստակեցնել եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, մասնավորապես` փորձաքննության եւ գնահատման ժամկետները, հանրության առաջարկները չընդունվելու դեպքում հնարավորություն ընձեռել դատական կարգով բողոքարկելու մերժելու մասին որոշումը: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է լրիվ գույքային պատասխանատվություն սահմանել փորձաքննություն իրականացնող լիազորված անձի ոչ պատշաճ մասնագիտական եզրակացության հիման վրա փորձաքննական դրական եզրակացություն ստացած գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի համար:

Հաշվի առնելով վերոնշյալը հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման պարագայում Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փորձաքննություն իրականացնող լիազորված անձի ոչ պատշաճ մասնագիտական եզրակացության հիման վրա փորձաքննական դրական եզրակացություն ստացած գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի փոխհատուցման գումարները ՀՀ պետական կամ ՀՀ համայնքների բյուջեներ վճարելու դեպքում հավասար չափով կավելանան համապատասխանաբար ՀՀ պետական կամ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտներն ու ծախսերը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք  ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: