ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-537-27.05.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից:

Ներկայացված նախագծի ընդունումը նպատակահարմար չէ հետեւյալ նկատառումներով՝

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման՝ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ են ներդրվել 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների, ինչպես նաեւ այն հարկ վճարողների կողմից (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության ներմուծած ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ եւ ավելի: Փաստորեն, նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100.0 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մի մասը, որոնք բավարարում են վերը նշված պայմաններին, 2013 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն իսկ ներդրել են նոր սերնդի ՀԴՄ-ներ:

2. Բոլոր հարկ վճարողների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը կարեւորվում է՝ ելնելով մի շարք հանգամանքներից. նախ՝ նոր սերնդի ՀԴՄ-ները բազմաֆունկցիոնալ են, հնարավորություն են տալիս դուրս գրելու հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային հաշիվներ, ստորագրելու դրանք էլեկտրոնային ստորագրությամբ, կատարելու վճարումներ բանկային պլաստիկ քարտերով: Կարգավորում են տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության արմատավորման հետ կապված հարցերը, ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին կազմակերպությունների կողմից: Այն հնարավորություն է տալու դրամարկղային կտրոնների վրա արտացոլելու ոչ միայն վաճառվող ապրանքի արժեքը, այլ նաեւ ապրանքի (ծառայության) անվանումը, քանակը՝ դրանով իսկ լիարժեք դարձնելով փաստաթղթային տվյալները:

Նոր սերնդի ՀԴՄ-ներն ապահովում են համապատասխան պարբերականությամբ՝ առնվազն յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կապի հաստատումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը եւ նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից): Բացի դրանից՝ նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն են տալիս անհրաժեշտ փոփոխություններ կատարելու աշխատանքային ծրագրում, ներբեռնելու եւ աշխատացնելու լրացուցիչ ծրագրեր, կազմակերպելու կտրոններով վիճակահանություն իրական ժամանակում (կտրոնն ստանալիս հնարավոր է պարզել շահած լինելու կամ չլինելու հանգամանքը): Միաժամանակ, նոր սերնդի ՀԴՄ-ներն ապահովում են ֆիսկալային տվյալների պահպանության առավել բարձր մակարդակ (ՀԴՄ-ի սարք մուտք գործելու ցանկացած փորձի դեպքում ՀԴՄ-ն արգելափակվում է եւ դադարում է աշխատել):

3. Հիմնավորման մեջ նշվում է, որ ՓՄՁ-ների համար լրացուցիչ ծախսային բեռ է նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը: Հաշվի առնելով նշվածը՝ ներկայումս քննարկվում եւ գնահատվում են ՓՄՁ-ի ոլորտում առավել խոցելի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների արտոնյալ պայմաններով ձեռքբերման հնարավորությունները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն. ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու պարտավորությունից, ինչը կհանգեցնի տվյալ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի կրճատմանը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 միլիոն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներն ազատվում են նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու պարտավորությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ հարկ վճարողների իրացումից հասույթների նկատմամբ հարկային վարչարարությունը առավել արդյունավետ է իրականացվում՝ գտնում ենք որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա կլինի բացասական:

Միաժամանակ ՀՀ պետական բյուջեի ելքերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի վրա նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: