ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
 պարոն ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ

 

Հարգելի պարոն Շարմազանով

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Արմեն Ավետիսյանի, Գրիգոր Գրիգորյանի,Միքայել Մելքումյանի,Էլինար Վարդանյանի եւ Մարտուն Գրիգորյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-474-26.03.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման  մոտեցումները, ինչպես նաեւ շեշտակիորեն նվազեցնել նշված հոդվածով սահմանված պատասխանատվության չափերը: Մասնավորապես,  օրենքի նախագծով առաջարկվում է՝

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով իրավախախտումների համար սահմանված տուգանքների մեծությունը կախվածության մեջ դնել խախտումը կատարող տնտեսավարող սուբյեկտի` ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից.

2) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ 4 անգամ: Բացի դրանից` առաջարկվում է նաեւ նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքերի համար ներկայումս սահմանված տուգանքի չափը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով՝ 8 անգամ.

3) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 3 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ 8 անգամ: Բացի դրանից` առաջարկվում է նաեւ նշված խախտումը մեկ տարվա ընթացքում առաջին եւ երկրորդ անգամ կրկնելու դեպքերի համար ներկայումս սահմանված տուգանքների համապատասխան չափերը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով՝ 4 անգամ, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նշված խախտումն առաջին եւ երկրորդ անգամ կրկնելու դեպքերի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման` ներկայումս սահմանված 5 եւ 10-օրյա ժամկետները ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար դարձնել համապատասխանաբար 2 եւ 5 օր:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1) համաձայն օրենքի նախագծի հիմնավորման` օրենքի նախագծի նպատակը համեմատաբար ավելի ցածր տնտեսական ակտիվության մակարդակ ունեցող գյուղերում գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով բարենպաստ պայմանների ստեղծումն է: Օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունումը, սակայն, կհանգեցնի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների նվազեցմանը` ոչ միայն ավելի ցածր տնտեսական ակտիվության մակարդակ ունեցող գյուղերում գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար, այլեւ տնտեսական ակտիվության համեմատաբար ավելի բարձր մակարդակ ունեցող բնակավայրերում գործունեություն իրականացնող` ինչպես փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների, այնպես էլ` խոշոր տնտեսավարող սուբյեկտների համար.

2) օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունումն էականորեն կնվազեցնի տնտեսավարող սուբյեկտների իրական շրջանառությունը թաքցնելու արատավոր պրակտիկայի վերացման ուղղությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ՝

ա. փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտը գրեթե ամբողջությամբ դուրս է գործարքները համապատասխան փաստաթղթերով հիմնավորելու պահանջների ապահովման դաշտից, իսկ հարկային մարմինը, բացի այդ ոլորտում հսկիչ-դրամարկղային մեքենաներից, չունի իրական շրջանառության բացահայտման այլ արդյունավետ հսկողական գործիքներ,

բ. հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար սահմանված տուգանքների նվազեցումը խոշոր տնտեսավարող սուբյեկտների համար կստեղծի նպաստավոր պայմաններ՝ իրացման շրջանառության իրական ծավալները թաքցնելու համար.

3) օրենքի նախագծի ընդունման դեպքում խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասով կստեղծվի համապատասխան տուգանքների մեծության անհամաչափության խնդիր, քանի որ սահմանված տուգանքների նվազեցումը մի կողմից` մեղմացնող պայմաններ կարող է ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար, մյուս կողմից` «անհամաչափ նպաստավոր պայմաններ? կստեղծի նաեւ խոշոր տնտեսավարող սուբյեկտների համար: Այս առումով, հարկ ենք համարում ընդգծել, որ վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը`  իր 2010 թվականի հոկտեմբերի 12-ի  N ՍԴՈ 920 որոշմամբ` արձանագրելով, որ «համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ?.

4)  օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերանան 600 մ2 եւ ավելի մակերես ունեցող սպասարկման սրահի  միջոցով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մասով սահմանված առավել խիստ պատասխանատվության միջոցները: Նշված տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրված՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտումների համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններիս գործունեությունը հարկվում է հարկման ընդհանուր համակարգում, ինչպես նաեւ` այն հանգամանքը, որ հանրային սննդի ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ հարկային մարմնի համար այդ ոլորտն ավելի դժվար վերահսկելի է.

5)  օրենքի նախագծի ընդունման դեպքում կվերանա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով ամրագրված՝ տուգանքների հաշվարկման այն մոտեցումը, որի համաձայն մեկ տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտման երկրորդ եւ հաջորդ դեպքերի համար տուգանքի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության մեծությունը: Տուգանքների հաշվարկման նշված մոտեցումը հնարավորություն է տալիս հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը եւ (կամ) շահագործման կանոնները հաճախակի խախտող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառելու առավել արդարացված եւ կատարված խախտմանն առավել համաչափ տուգանքներ.

6) ներկայումս գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքները կիրառվում են նաեւ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար: Օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունների շրջանակներում, սակայն, ներառված չեն պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար տուգանք նախատեսող դրույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար տուգանքի վերացումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Օրենքի նախագծով օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝ օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն նոր խմբագրությամբ են շարադրվում օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, ինչի արդյունքում հանվում է տուգանքներն ըստ օբյեկտում իրականացվող գործունեության տեսակների սահմանելու մոտեցումը, մինչդեռ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը համապատասխան օբյեկտների տուգանքների վերաբերյալ դրույթներ են նախատեսում: Այդ առումով հակասություն է առաջանում նախագծի 1-ին հոդվածի եւ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի միջեւ, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն ներքին հակասությունները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2.Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                                                                                                          Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար տուգանքների չափերը հստակեցնելուն  եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է փոփոխել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք   ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է`

1) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ 4 անգամ: Բացի այդ առաջարկվում է նաեւ վերոնշյալ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքերի համար ներկայում սահմանված տուգանքի չափը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով՝ 8 անգամ,

2) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 3 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ 8 անգամ: Բացի այդ առաջարկվում է նաեւ վերոնշյալ խախտումը մեկ տարվա ընթացքում առաջին եւ երկրորդ անգամ կրկնելու դեպքերերի համար ներկայում սահմանված տուգանքների համապատասխան չափերը ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասով՝ 4 անգամ, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նշված խախտումը առաջին եւ երկրորդ անգամ կրկնելու դեպքերի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման ներկայում սահմանված 5 եւ 10-օրյա ժամկետները ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար դարձնել համապատասխանաբար` 2 եւ 5 օր:

Հաշվի առնելով վերոգրյալը, նախագծի ընդունումն այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազման` կապված նախագծով նախատեսվող տուգանքների չափերի նվազեցման հետ:

Միաժամանակ ՀՀ պետական բյուջեի ելքերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի վրա նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: