ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան  համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-462-14.03.2014-ԳԲ-010/0) վերաբերյալ:

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման նպատակով մշակվել եւ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-
թյուններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված հսկողական համակարգի ներդրման մասին» եւ «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը: Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու եւ գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար է հատկացվել՝ Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման համար:

Նշված իրավական ակտերի նախագծերով արդեն իսկ նախատեսվում է համապարփակ կարգավորում տալ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող հարաբերություններին:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է գործող բոլոր ձկնային տնտեսություններում մինչեւ 2015 թվականը ջրախնայող փակ եւ կիսափակ համակարգեր ներդնելու պահանջը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման , պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է պահպանել 1984 թվականին Պաշարների Պետական Հանձնաժողովի(ՊՊՀ) կողմից հաստատված`  Արարատյան Արտեզյան Ավազանում(ԱԱԱ) ստորջրյա ջրային ռեսուրսների ստորերկրյա ջրերի հետագա շահագործման ռեժիմը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

2. Նախագծի հոդված 5-ով նախատեսվում է մինչեւ 2015թ. վթարային, տիրազուրկ եւ հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքների լուծարում: Միաժամանակ ՀՀ կառավարության 31.10.2013թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1616-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու եւ գնման գործընթացը կազմակերպելու մասին» N1233-Ն համաձայն` 1 հորատանցքի լուծարման աշխատանքների համար նախատեսվում է միջինը 2,499.9 հազ. դրամ (107,497.4 հազ. դրամ/43 հորատանցք):

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ 348 հորատանցքների լուծարման աշխատանքները ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացնելու դեպքում կբերի ծախսերի 869,965.2 հազ. դրամ ավելացման (348 հորատանցք*2499.9 հազ. դրամ):

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա ելնելով հետեւյալ նկատառումներից.

Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ 2013թ. սեպտեմբերի 6-ին կայացած խորհրդակցության ժամանակ Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով տրված հանձնարարականների կատարման արդյունքում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, մասնավորապես՝            «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Միաժամանակ մշակվել են վերոնշյալ օրենքների նախագծերից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  մարտի 7-ի N218-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված հսկողական համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն եւ «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որին սահմանված կարգով ընթացք է տրվել: Բացի վերը նշվածից՝ ընդունվել է նաեւ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1616-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու եւ գնման գործընթացը կազմակերպելու մասին» N1233-Ն որոշումը, որով ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար է հատկացվել Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման համար:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն 2-րդ կետում նշված իրավական ակտերի նախագծերով արդեն իսկ կարգավորվում են Օրենքի նախագծով առաջարկվող հարաբերությունները, ուստի նշված հարաբերություններն առանձին օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը բացակայում է: