ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թեւան Պողոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-454-04.03.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1994 թվականից գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) խնդիրն է օտարերկրյա նյութական եւ ֆինանսական միջոցների ներգրավումը: Օրենքի 7-րդ հոդվածի դրույթը լայն տարածում ունի միջազգային պրակտիկայում (grandfathering clause): Միջազգային պրակտիկայում դրույթի տրամաբանությունն օտարերկրյա ներդրողների համար շուկան` առավելապես զարգացող երկրների շուկան, կանխատեսելի եւ վստահելի դարձնելն է: Այսինքն, օտարերկրյա ներդրողն իր գործարար ծրագիրը կազմելու ժամանակ հիմք է ընդունում տվյալ երկրում գործող օրենսդրական դաշտը, որի կայունությունը լուրջ խթան եւ երաշխիք է հանդիսանում օտարերկրյա ներդրողների համար: Խնդրո առարկա դրույթի բացառումը հայաստանյան շուկան կդարձնի ռիսկային ու չպաշտպանված օտարերկրյա ներդրողների համար, քանի որ համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրությունում ցանկացած փոփոխություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրողների գործունեության վրա, կհանգեցնի վերջիններիս` Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու շահագրգռվածության նվազեցմանը:

Նախագծի դրույթները չեն բխում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.2.1-ին կետի պահանջներից, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնակի կարեւորում է օտարերկրյա ներդրողների (մասնավորապես, վերազգային կազմակերպությունների) համար անհրաժեշտ պայմանների եւ նախադրյալների ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունից է բխում օրենսդրական դաշտը բարելավելու միջոցով առավել բարենպաստ պայմանների ստեղծումն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տարբեր դոնոր կազմակերպությունների հետ համատեղ (WB, IFC, EU Twinning) նախաձեռնել է ներդրումային քաղաքականության վերանայման, ներդրումային միջավայրի բարելավման մի շարք ծրագրեր:

Նախագծի հիմնավորմամբ ներկայացված՝ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված երաշխիքը, որպես պետության հակամենաշնորհային քաղաքականության իրականացման խոչընդոտ հանդիսանալու փաստարկի վերաբերյալ գտնում ենք, որ օրենքի նշված դրույթը կարգավորում է օտարերկրյա ներդրումների ապահովությունը, եւ ինքնին չի խոչընդոտում հակամենաշնորհային քաղաքականության վարմանը: Հիմնավորման մեջ նշված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության օրինակը պայմանավորված չէ օրենքի գործողությամբ: «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը բացառիկ իրավունքներ օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության շրջանակներում չի ստացել:

Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաեւ վերջին տարիների միջազգային ներդրումների անկայուն բնույթը եւ հետճգնաժամային տարիներին Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ նվազման միտումները, գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում է օրենքից հանել օտարերկրյա ներդրողներին տրամադրվող ամենակարեւոր պետական երաշխիքներից մեկը, մասնավորապես`

  • Նախատեսվում է օտարերկրյա ներդրումները կարգավորող` ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից 5 տարվա ընթացքում ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ դրույթը հանել օրենքից: Այն կխոչընդոտի շուկայի կանխատեսելիությանը եւ վստահելիությանը:
  • Ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրության կիրառումը օտարերկրյա ներդրողներին տրվող ամենակարեւոր պետական երաշխիքներից մեկն է, ինչի բացակայությունը լուրջ խոչընդոտ կհանդիսանա օտարերկրյա ներդրումների ներգրավման համար եւ կարող է հանգեցնել օտարերկրյա ներդրումների ծավալների, ինչպես նաեւ ՀՀ ներդրումային վարկանիշի անկմանը:
  • Օտարերկրյա ներդրողներին օրենսդրությամբ ամրագրված երաշխիքներից զրկելը չի բխում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է սահմանել պատասխանատվություն այն լրատվական միջոցների հանդեպ, որոնք տարածում են վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն եւ այդ տեղեկատվության հեղինակը հայտնի չէ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Նախագիծ) առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածը, որի համաձայն` ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում օտարերկրյա ներդրողի ցանկությամբ ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում կարող է կիրառվել ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների փոփոխության, ինչը հնարավոր չէ կոնկրետ գնահատել` հաշվի առնելով ներդրողների վարքագծի անկանխատեսելիությունը:

Նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: