ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-415-12.12.2013-ՏՀ-010/0, Պ-4151 -12.12.2013-ՏՀ-010/0  եւ Պ-4152 -12.12.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ եւ ավելի անգամ ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ օրենքի գործող խմբագրությամբ հստակ սահմանված է, որ եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ օտարում է նույն տեսակի գույք, ապա երկրորդ եւ ավելի թվով գույքի օտարման գործարքները ենթակա կլինեն ԱԱՀ-ով հարկման, եթե այդ օտարումը կատարվում է տվյալ գույքի (երկրորդ եւ ավելի անգամ օտարվող) ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:

Հետեւաբար, գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

«Սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է չկատարված հարկային պարտավորությունների եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա` զուգահեռաբար երկարացնելով այդ արտոնությունների կիրառության ժամկետները:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ նմանատիպ հարկային արտոնությունների կիրառության շրջանակի ընդլայնման նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այն հարկ վճարողների մոտ ձեւավորում է սպասումներ` ապագայում նույնպես նմանատիպ արտոնություններից օգտվելու առումով: Արդյունքում իջնում է հարկ վճարողների հարկային կարգապահության ընդհանուր մակարդակը, ինչը նաեւ իր բացասական ազդեցությունն է թողնում պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման գործընթացի արդյունավետության վրա:

Նախագծի 1-ին հոդվածում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել նաեւ նվազագույն վճարների պարտավորություն ունեցող, վերջին երեք տարվա ընթացքում գործունեություն չծավալած անհատ ձեռնարկատերերի վրա: Միաժամանակ, գործող խմբագրությամբ օրենքում սահմանված է, որ օրենքը տարածվում է նաեւ այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ: Արդյունքում, ստացվում է, որ օրենքը կտարածվի նաեւ գործող այն անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք օրենքով սահմանված կարգով մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացրել են կամ կներկայացնեն ճշտված հաշվարկներ եւ օրենքի 3-րդ հոդվածում նախատեսվող փոփոխության ներքո կազատվեն 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից: Նման մոտեցումն ընդունելի չէ, հատկապես այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատերը վերջին երեք տարիներին գործունեություն է իրականացրել:

Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի պահանջներին, մասնավորապես՝

1. նախագծի վերնագիրը չի համապատասխանում այն օրենքի վերնագրին, որում նախատեսվում է փոփոխությունը.

2. նախագծի 1-ին հոդվածում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ամբողջությունը փակագծերում ներկայացվում է որպես հարկ վճարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ամբողջություն:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն ֆիզիկական անձանց կողմից տրված լիազորագրի հիման վրա գույքի օտարումը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի օտարում հանդիսանալու փաստը կարող է ֆիզիկական անձին հայտնի չդառնալ: Միաժամանակ նշվում է, որ պետական գրանցում իրականացնող մարմինը չի իրազեկում կամ նման պարտականություն չի վերցնում իր վրա` գործարք իրականացնող քաղաքացիներին իրազեկելու կամ տրամադրելու տեղեկատվություն այն մասին, որ վերջիններիս կողմից իրականացվող գործարքը կարող է համարվել մեկ օրացուցային տարվա ընթացքում կատարված երկրորդ եւ ավելի գործարք, որի պայմաններում քաղաքացին պետք է գործարքին հաջորդող եռամսյակն ավարտվելուց հետո հարկային մարմին ներկայացնի ԱԱՀ-ի հաշվարկ:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացնելու եւ գումարները վճարելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» N 199-Ն որոշմամբ: Նշված  որոշման`

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը եւ նոտարներին ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ հաշվարկելու եւ հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով,

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը եւ նոտարներն ապահովում են իրազեկման նյութերն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում փակցնելը:

2. Բացի դրանից, հատկանշական է նաեւ այն, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում ենթակետում նշված գույքի օտարման գործարքը` անկախ մեկ օրացուցային տարվա ընթացքում թվով առաջին կամ երկրորդ անգամ լինելու հանգամանքից: Հետեւաբար, ներկայացված փաթեթով չի հիմնավորվում օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով արտոնություն սահմանելու անհրաժեշտությունը:

3. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողը պարտավոր է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները եւ իրականացնել դրանց վճարումը բյուջե, սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր եւ տեղեկություններ, ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը: Նույն օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածներով պատասխանատվություն է սահմանված հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու եւ հարկ վճարողների կողմից հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքերի համար:

4. Սույն նախագծի ընդունումը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ հարկ վճարողների հարկային կարգապահության վրա, քանի որ նախագծի ընդունման դեպքում ոչ կարգապահ հարկ վճարողների նկատմամբ կիրառվող մոտեցումը հավասարեցվում է կարգապահ հարկ վճարողների նկատմամբ կիրառվող մոտեցմանը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Oրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ 
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների վճարումից:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը կենսաթոշակային ապահովության ենթաոլորտում `

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման արտոնություններ սահմանել վերջին երեք տարում գործունեություն չծավալած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների  արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում են`

ա) սահմանել, որ անհատ ձեռնարակատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից իրականացվող գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ եւ ավելի անգամ ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում,

բ) չկատարված հարկային պարտավորությունների եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա` զուգահեռաբար երկարացնելով այդ արտոնությունների կիրառության ժամկետները,

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» կետերով սահմանված` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանել:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: