ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահան Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(Պ-324-11.09.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ` օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության լիցենզավորման առաջարկությունը վերաբերում է սերիական արտադրությանը, թե բժշկի նշանակմամբ ոսպնյակների պատրաստմանը: Հարցի պարզաբանումն անհրաժեշտ է, քանի որ օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների պատրաստումը, որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, արդեն իսկ լիցենզավորվում է՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 58-րդ ենթակետը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 1 հավելվածի 1.35-րդ եւ 1.36-րդ կետերը, ընդ որում, ի տարբերություն առաջարկվող նախագծի, լիցենզավորվում է բարդ ընթացակարգով:

2. 2-րդ հոդվածը չի բխում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն` նոր գործունեությունը լիցենզավորված կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Այդ առումով նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիշյալ հոդվածի պահանջներին:

3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն լիցենզիների տրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով: Հետեւաբար անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացում նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

4. Նախագծով ներկայացված գործունեության տեսակի համար նախատեսված է պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա, ինչը համահունչ չէ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին եւ չի ապահովում պատշաճ վերահսկողություն:

5. Ներկայացված օրենքի նախագիծը ոչ միայն չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման քաղաքականությունից, այլեւ իրավական կարգավորումներն ամբողջական չեն:

6. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ նախագծի տեքստում միայն մեկ լրացում է նախատեսված.

2) 1-ին հոդվածում խոսքը պետք է վերաբերի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին: Միաժամանակ, նույն հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի «Առողջապահության բնագավառ»-ը պարունակում է ընդամենը հինգ կետ, ուստի նշված բնագավառն ութերորդ կետով լրացնելու դեպքում կխաթարվի կետերի համարակալման հաջորդականությունը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի եւ այս տեսքով քննարկման ենթակա չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությունը եւ առեւտուրը դարձնել լիցենզավորվող գործունեություն:

Միաժամանակ, վերոնշյալ ՀՀ օրենքի նախագծով չի առաջարկվում նշված գործունեության համար սահմանել առանձին պետական տուրք:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետի` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափեր նախատեսված չլինելու դեպքերում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լիցենզիաներ տրամադրելու համար գանձվում են պետական տուրքեր համապատասխանաբար բազային տուրքի 10-ապատիկի եւ 50-ապատիկի չափով:

Ելնելով վերոշարադրյալից` հայտնում ենք, որ վերոնշյալ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն:

Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով համապատասխան վիճակագրական տվյալների բացակայությունը:

Իսկ ինչ վերաբերում է ծախսերի գնահատմանը, ապա վերոնշյալ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի ելքերի փոփոխության չի հանգեցնում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության եւ առեւտրի իրականացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների շուկաների հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված ապրանքային շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության եւ առեւտրի իրականացման համար սահմանել լիցենզավորման պահանջ, ինչը հանդիսանում է լրացուցիչ կարգավորում եւ կավելացնի վարչական բեռը տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնակատերերի համար: