ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (Պ-286-17.06.2013-ՊԻ-010/0):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 299-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նշված դեպքերում գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է: Նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն նշված՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում oրենuգրքի 204.1, 211, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 եւ 959-րդ հոդվածներով նախատեuված (այդ թվում` օրենքի նախագծով առաջարկվող 610-րդ, 654-րդ, 686-րդ հոդվածներով), ինչպեu նաեւ անշարժ գույքի միավորման կամ բաժանման մաuին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաuտատած oրինակելի պայմանագրերի պայմաններին համապատաuխան (նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ), չեն պարունակում այլ պայմաններ, եւ այդ պայմանագրերում կողմերի uտորագրությունների իuկությունը ճանաչվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

Նշենք նաեւ, որ ստորագրությունների իսկության ճանաչմամբ` անշարժ գույքի գործարքների կնքման ինստիտուտի ներդրմամբ, արդեն իսկ էապես պարզեցվել են անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերը, նվազեցվել են այդ ընթացակարգերի ժամկետներն ու ծախսատարությունը: Արդյունքում` անշարժ գույքի գործարքի կողմերը գործարքը կնքելու նպատակով այցելում են միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի ցանկացած սպասարկման գրասենյակ, որտեղ հնարավորություն է ընձեռված առանց վավերացման համար տուրք եւ վճարումներ կատարելու` ստորագրելու գործարքի համար նախատեսված օրինակելի պայմանագիրը եւ նույն վայրում այն հանձնելու` պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

Հայտնում ենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է «Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Համաձայն հայեցակարգի՝ մի շարք գործարքներ, որոնցով սեփականության իրավունքի փոխանցում նախատեսված չէ (օրինակ, վարձակալության պայմանագիր, անհատույց օգտագործման պայմանագիր եւ այլն), պետք է ազատականացվեն, մասնավորապես, կարճ ժամկետների համար (մինչեւ մեկ-երկու ամիս) պայմանագրերի եւ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցումը պետք է պարտադիր չլինի, ընդ որում, օրացուցային տարվա ընթացքում առանց պետական գրանցման նույն անձանց միջեւ նույն պայմաններով կարող է կնքվել միայն մեկ պայմանագիր: Ի դեպ` վարձակալությունը զարգացած երկրներում անշարժ գույքի օգտագործման ամենատարածված եւ հարմար գործիքն է, քանի որ չի նախատեսում միանգամից մեծ գումարների ներդրում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու ավելի կարճ ժամկետով պլանավորում: Ինչ վերաբերում է օտարում կամ երկարատեւ ժամկետով (5 տարի եւ ավելի) օգտագործում նախատեսող գործարքներին, ապա դրանց համար պետք է նախատեսվի պարտադիր նոտարական վավերացում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու օրենքի նախագծի հեղինակների հետ` նշված հայեցակարգի քննարկման շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ վարձակալության կամ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի նոտարական վավերացումը գործող օրենքով նախատեսված պարտադիրի փոխարեն կլինի կամավոր, ինչը կարող է նվազեցնել համապատասխան նոտարական վավերացման դեպքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրքերը համայնքի բյուջեի եկամուտ են, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական տուրքի գծով համայնքի բյուջեի եկամուտների նվազման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակի բնույթից: Իսկ նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության չի հանգեցնի:

Միաժամանակ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել նաեւ քննարկվող պայմանագրերի կողմ հանդիսանալու դեպքում պարտադիր վճարների գծով ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի նվազմանը, ինչի չափը եւս հնարավոր չէ գնահատել` հաշվի առնելով Նախագծի ընդունումից հետո համապատասխան գործարքների թվաքանակի հնարավոր կրճատման անկանխատեսելիությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ գույքի վարձակալության պայմանագիր կնքող կողմերին հնարավորություն է ընձեռվում փոխադարձ համաձայնությամբ որոշել վարձակալական պայմանագրի նոտարական վավերացման նպատակահարմարությունը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է անշարժ գույքի վարձարակության պայմանագրի նոտարական վավերացման պարտադիր պահանջը հանելուն եւ Նախագծի ընդունումը եւ դրա կիրարկումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն:

Նախագծով կկրճատվի գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման պարտադիր պահանջի հետ կապված վարչարարությունը եւ ֆինանսական ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: