ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-195-22.01.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվող անձինք, որոնցում ներառված են նաեւ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Ներկայացված նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող չհամարել հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող այն կազմակերպությո
ւններին, որոնց կողմից մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում գերազանցել է 58,35 մլն դրամը: Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը`

1. Ներկայացված օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ հարկային չարաշահումների հնարավորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ շրջանառության հարկի ներդրման նպատակը եղել է ոչ թե հարկային չարաշահումները կանխելը, այլ հարկման պարզ ընթացակարգերի ներդրումն այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք չունեն հարկերն ինքնուրույն հաշվարկելու բավարար կարողություն: Այս իմաստով գտնում ենք, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք այլ անձանց մատուցում են մասնագիտացված հաշվապահական ծառայություններ, պետք է ունենան հարկերը հաշվարկելու եւ հաշվապահական հաշվառում վարելու բավարար կարողություններ, եւ այդ տեսանկյունից նրանց շրջանառության հարկի դաշտում ներգրավելը նպատակահարմար չէ:

2. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները զբաղվում են տարբեր ծառայությունների մատուցմամբ, ապա դա նույնպես չի կարող օրենքում փոփոխություններ կատարելու հիմնավորում հանդիսանալ, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի զբաղվելու օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ:

3. Նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորում չի կարող հանդիսանալ նաեւ այն հանգամանքը, որ հաշվապահական հաշվառում իրականացնող կազմակերպություններն ավելացված արժեքի հարկի հաշվանցվող գումարներ չեն ունենում` հաշվի առնելով այն, որ նմանատիպ իրավիճակ առկա է նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման այն ոլորտներում, որոնք աշխատատար են եւ քիչ նյութատար:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն, քանի որ Նախագծով մինչեւ 58,35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններին հնարավորություն է ընձեռվում հարկվել շրջանառության հարկով հարկման դաշտում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է շրջանառության հարկ վճարող սուբյեկտների սահմանման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են հաշվապահական հաշվառման ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

Եզրակացություն
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարվող չհամարել հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող միայն այն կազմակերպություններին, որոնց կողմից մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում գերազանցել է 58,35 մլն դրամը:

Հաշվի առնելով, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են հիմք ընդունելով 2011 թվականի արդյունքներով տարեկան միչեւ 58.35 միլիոն դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացված` եկամտահարկի եւ շահութահարկի պարզեցված հաշվարկներում արտացոլված եկամուտների մեջ նրանց կողմից վճարված եկամտահարկի եւ շահութահարկի տեսակարար կշիռները եւ այն, որ հարկման ընդհանուր համակարգից շրջանառության հարկի համակարգին անցնելիս տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռի փոփոխություն չի նախատեսվում` գտնում ենք, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: